«Սրտի խոր ցավով տեղեկացա տաղանդավոր քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ
Արա Շիրազի մահվան մասին:
Արա Շիրազի աշխատանքներն իրենց արտահայտչականությամբ ու պատկերավորությամբ արվեստագետի տաղանդի ու յուրահատուկ ոճի վկայությունն են: Այդպիսին էլ նա կմնա
մեր հիշողության ու հայ մշակույթի պատմության մեջ:
Անկեղծորեն ցավակցում եմ Արա Շիրազի հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»: