National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30
 
11.06.2014
Ազգային ժողովը շարունակեց ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը
1 / 10

Հունիսի 11-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթի վերջնական տարբերակը: Կազմակերպված քվեարկության արդյունքում փաթեթն ընդունվեց:

Այնուհետեւ ԱԺ պատգամավորները շարունակեցին ՀՀ 2013 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Խոսելով բյուջեի կատարողականից՝ պարոն Նահապետյանը նշեց, որ հաշվետու ժամանակաշրջանում պաշտպանության բնագավառի ծախսերը եղել են օրինական եւ հիմնավոր: Հանձնաժողովի նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարը մանրամասն ներկայացրել է պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, եւ այդ առումով հանձնաժողովը ստացել է բոլոր հարցադրումների պատասխանները:

Հաշվետվության վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները, ինչպես նաեւ իրենց տեսակետներն արտահայտեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացրեց Ռուբիկ Հակոբյանը: Կարեւորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ խմբակցության ղեկավարը նշեց, որ ստվերային տնտեսությունը հարկային դաշտ բերելը կնպաստի արտագաղթի եւ գործազրկության նվազեցմանը: Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ խմբակցությունը դեմ է քվեարկել 2013 թ.-ի բյուջեի նախագծին այն հիմնավորմամբ, որ այն չէր կարող հաղթահարել երկրի առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները: Ըստ խմբակցության ներկայացուցչի՝ 2013 թ.ի բյուջեի կատարողականը վերահաստատում է, որ իրենց մոտեցումները ճիշտ են եղել:

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության տեսակետը ներկայացրեց Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության ղեկավարը նշեց, որ ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ տնտեսական աճ չի գրանցվել, չի կատարվել բյուջեով նախատեսված արտահանման աճի ցուցանիշը:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Գագիկ Մելիքյանը: Ըստ խմբակցության քարտուղարի՝ հաշվետու տարում թեեւ տնտեսական աճի տեմպերը դանդաղել են, բայց աճը, այդուհանդերձ, շարունակվել է: Նշվեց, որ տնտեսական աճի դանդաղեցման պատճառ են դարձել հարեւան երկրներում, հետեւաբար նաեւ ՀՀ-ում գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը: Պարոն Մելիքյանը վստահեցրեց, որ նոր կառավարությունը կբարելավի բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը եւ նշեց, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու բյուջեի կատարողականին:

Ամփոփելով բյուջեի կատարման տարեկան քննարկումը՝ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ 2013 թվականին հիմնականում վարչարարության բարելավման շնորհիվ հնարավոր է եղել ապահովել պետական բյուջեի եկամուտների՝ մասնավորապես հարկային եկամուտների ամբողջական կատարումը, ինչի արդյունքում ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախատեսված տոկոսային աճի փոխարեն բարելավել է հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը՝ նախորդ տարվա համեմատությամբ ապահովելով 1.5 տոկոս աճ: Ըստ Գագիկ Խաչատրյանի՝ բյուջետային ծախսերի կատարման գործընթացը տարեցտարի բարելավվել է, բարձրացել է դրա թափանցիկության աստիճանը:

Այնուհետեւ պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին կառավարության հեղինակած «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը նշեց, որ նախագծերով նախատեսվում է ՏՏ ոլորտին մի շարք արտոնությունների տրամադրում, մասնավորապես, օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0% դրույքաչափի, ինչպես նաեւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում` անկախ ամսական հարկվող եկամտի չափից (անհատ ձեռնարկատերերի համար` եկամտային հարկի O% դրույքաչափի կիրառում): Նշված արտոնությունների կիրառումն էապես կնպաստի ոլորտում սկսնակ ընկերությունների ձեւավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության եւ երկրի վարկանիշի բարձրացմանը: Ըստ փոխնախարարի՝ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ֆինանսական մուտքերի նվազեցում չի նախատեսվում, քանի որ ներկայացված նախագծերով հարկային արտոնություններ են նախատեսվում միայն ՏՏ ոլորտի հավաստագրված սկսնակ տնտեսվարող սուբյեկտների համար: Հավաստագրված սկսնակ ընկերությունները կվճարեն 10% եկամտային հարկ, ինչը կնպաստի ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացմանը: Նշված արտոնությունների տրամադրումը կարեւոր խթան կհանդիսանա նաեւ ստվերում գործող ՏՏ ոլորտի սուբյեկտների գրանցման եւ իրավական դաշտում գործելու համար:

Հարցի քննարկումը կշարունակվի հունիսի 12-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:


11.06.2014
Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը Ազգային ժողովում
Հունիսի 11-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի՝ «Ոչ կառավարական կազմակերպությունները որպես պետական քաղաքականության իրականացման միջոց» թեմայով հինգերորդ նիստը: Նիստին մասնակցում  էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, փորձագետներ, հասարակական կազ...

11.06.2014
Հանդիպում հանձնաժողովում
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի Մանիվալ հանձնախմբի գործադիր քարտուղար Ջոն Ռինգութի եւ հանձնախմբի քարտուղարության ստորաբաժանման ղեկավար Ջոն Բեյքերի հետ։ Կորյուն Նահապետյանը, ողջունելո...

11.06.2014
ԱԺ նախագահը ներկա գտնվեց Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացմանը
Հունիսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում ներկա գտնվեց «Երիտասարդ Եվրասիա» խորագրով Եվրասիական երիտասարդական երկրորդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Նշենք, որ համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամը...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am