National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.6.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.06.2004
«Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության» ձեռնարկին նվիրված սեմինարն ավարտեց երկօրյա աշխատանքը

Հունիսի 25-ին սեմինարի օրակարգով նախատեսված 5-րդ նիստի ընթացքում քննարկվեց «Իրավապահ մարմինների եւ խորհրդարանի փոխհարաբերությունները» հարցը։ ՀՀ պաշտպանության նախարարության իրավական վարչության պետ, փոխգնդապետ Սեդրակ Սեդրակյանը նշեց, որ ՊՆ-ն եւ ԱԺ-ի փոխհարաբերությունները բազմաբնույթ են ու կառուցողական։ Կառավարության եւ պատգամավորների հեղինակած բնագավառին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունները, ներկայացված միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը նախապես մանրակրկիտ քննարկվում են խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովներում, ապա ներկայացվում ԱԺ-ի լիագումար նիստին։ Համատեղ գործակցության արդյունքում մշակվել եւ կյանքի են կոչվել մի շարք օրենքներ, այդ թվում «Այլընտրանքային ծառայության մասին», «Սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքները, որոնք նպատակաուղղված են ոլորտում ժողովրդավարացման սկզբունքների հաստատմանը։ Նախարարության եւ խորհրդարանի համատեղ գործունեությունը հնարավորություն է տալիս ԱԺ-ին վերահսկողություն իրականացնել այն օրենքների վրա, որոնք առնչվում պաշտպանության ոլորտին։

ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Թագուհի Հովսեփյանը նշեց, որ ոստիկանության փոխհարաբերությունները ԱԺ-ի հետ իրականացվում են ՀՀ կառավարության միջոցով։ Համակարգի ներկայացուցիչները մասնակցում են ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում ոստիկանության գործունեության ոլորտին առնչվող կամ ոստիկանության կողմից նախապատրաստված նախագծերի քննարկմանը։

Ոստիկանությունն ԱԺ-ի հետ գործակցում է նաեւ անվտանգության ապահովման ոլորտում։ «Ոստիկանության մասին» օրենքի համաձայն, ոստիկանությունը պարտավոր է աջակցել պատգամավորներին՝ իրենց պարտականությունները կատարելիս, եթե առանձին քաղաքացիներ չեն ենթարկվում նրանց օրինական պահանջներին կամ խոչընդոտում են նրանց պաշտոնական գործունեությանը։

Ոստիկանության համագործակցությունը խորհրդարանի հետ ընթանում է երկու ուղղությամբ՝ օրինաստեղծ գործունեություն եւ պատգամավորների անձեռնմխելիության իրավունքի երաշխավորում։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պայմանագրային-իրավական վարչության պետ, գնդապետ Արայիկ Ավետիսյանը նշեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը սերտորեն համագործակցում է օրենսդիր իշխանության հետ, որի արդյունքում ստեղծվել են «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Պետական սահմանի մասին», «Սահմանապահ զորքերի մասին» եւ բնագավառի օրենսդրական դաշտը կարգավորող այլ օրենքներ։

ԱԱ ծառայության մարմինները ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնությունները մշակելիս գործակցում են խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների հետ։ Նշվեց, որ երկուստեք համագործակցությունը կշարունակվի, որն իր բարերար ազդեցությունը կթողնի օրենքների ընդուման գործընթացի վրա։

Ծավալված քննարկման ընթացքում ներկայացվեցին մի շարք հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ։

Սեմինարի 6-ր դ եզրափակիչ նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը ներկայացնելով «Անվտանգության նոր սպառնալիքների ազդեցությունը անվտանգության ոլորտի բարեփոխումների վրա եւ նրանց արտահայտումը Ազգային անվտանգության հայեցակարգում եւ Ռազմական դոկտրինայում» հարցը, կարեւորեց 21-րդ դարին համահունչ չափանիշներով, մեր երկրի ազգային պետական շահերը հաշվի առնող Ռազմական դոկտրինի ստեղծումը։ Կարեւորվեց նաեւ 2003 թ- 2-րդ գումարման ԱԺ-ի ընդունած «Ազգային անվտանգության հիմնադրույթների մասին» հայեցակարգը։

Նշվեց, որ ՀՀ ԶՈՒ բարեփոխումներն իրականացվում են կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով։

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանն ամփոփելով սեմինարի երկօրյա աշխատանքները, դրական գնահատեց եւ ասաց, որ սեմինարը կդառնա հետագա համագործակցության սկիզբ։ Նշվեց, որ «Անվտանգության ոլորտում խորհրդարանական վերահսկողության» գիրքը բարձր պրոֆեսիոնալիզմով ստեղծված մեթոդաբանական ձեռնարկ է, որն օգտակար կլինի առօրյա աշխատանքում։

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլյուղին նշելով, որ ձեռնարկն օգտագործում են աշխարհի շատ երկրների խորհրդարաններ, պատրաստակամություն հայտնեց հետագա գործակցության։


25.06.2004
Երիտասարդական խորհրդարանի արտագնա նիստը Գյումրիում
Հունիսի 25-ին Երիտասարդական խորհրդարանը Գյումրիում գումարեց երրորդ նիստը: Նախքան նիստի սկսվելը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը, հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը եւ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հանդիպեցին Շիրակի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am