National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.11.2014
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 25-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Պատգամավորները քննարկել են ՀՀ Աժ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Գագիկ Մինասյանի, Արծվիկ Մինասյանի, Սամվել Նիկոյանի, Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի, Սուքիաս Ավետիսյանի, Մհեր Շահգելդյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը: Հայաստանում ներդրվել է ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հայեցակարգը, ինչը, բազմաթիվ այլ ինստիտուցիոնալ փոփոխություններից զատ ենթադրում է նաեւ բյուջետային գործընթացի շրջանակում մեծածավալ տեղեկատվության ներկայացում օրենսդիր մարմնին: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է ստեղծել փորձագետների աշխատանքային խումբ (Բյուջետային գրասենյակ), որը պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին կտրամադրի մասնագիտական աջակցություն եւ տեղեկատվություն: Նախատեսվում է, որ բյուջետային գրասենյակի գործունեության ընդհանուր համակարգումը, այդ թվում` ներքին աշխատակարգի սահմանումն իրականացնելու է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Ներկայացնելով ՀՀ կառավարության տեսակետը՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը փաթեթի վերաբերյալ ներկայացրել է որոշ առաջարկներ:

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծերի ընդունման արդյունքում ավանդատուն հնարավորություն կունենա հատուցում ստանալու պահանջը ներկայացնել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, ավանդատուն հնարավորություն կունենա հատուցումն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ` իր կողմից նշված հաշվին փոխանցելու միջոցով:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ նաեւ քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ներկայացրած «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Վարկային տեղեկատվության շրջանառության եւ վարկային բյուրոների գործունեության մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Վարկային կազմակերպությունների մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մաuին» եւ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ Ներսես Երիցյանի՝ նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ վարկային բյուրոյի դեմ ուղղված բողոքները եւս կքննվեն ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից` նպատակ ունենալով ապահովել հաճախորդի խնդրի արագ եւ անվճար լուծում, իսկ բանկերն ու վարկային կազմակերպությունները պարտավոր կլինեն իրենց հաճախորդներին ծառայություն մատուցելիս պահպանել վարվելակերպի կանոններ (օրինակ` վարկ տրամադրելիս բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր կլինի զգուշացնել ու վարկային պայմանագրերի մեջ սահմանել, որ եթե հաճախորդը ոչ պատշաճ կատարի իր պարտավորությունը, այդ տեղեկատվությունը կգնա վարկային բյուրո եւ ԿԲ ռեգիստրը, ինչն էլ անբարենպաստ հետեւանքներ կառաջացնի հետագայում իր կողմից վարկ ստանալիս): Կատարվող փոփոխությունների նպատակն է մեխանիզմներ ստեղծել հաճախորդների շահերի լիարժեք պաշտպանության համար:

Հանձնաժողովը քննարկված օրենսդրական նախաձեռնություններին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար:

Ներսես Երիցյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի ընդունումը հնարավորություն կտա Հայաստանի արժեթղթերի շուկայում նախատեսել արժեթղթերի անվանատերերի կարգավիճակի, իրավունքների ու պարտականությունների, պատասխանատվության, ինչպես նաեւ թողարկողի եւ շուկայի մյուս մասնակիցների հետ փոխհարաբերությունների օրենսդրական կարգավորումներ: Ըստ ԿԲ նախագահի տեղակալի՝ առաջարկվող փոփոխությունների արդյունքում անվանատերերը (պահառուները), այդ թվում` օտարերկրյա պահառուները հնարավորություն կունենան ըստ պատշաճի ներկայացնելու իրենց հաճախորդ ներդրողների շահերը Հայաստանում` պահպանելով ինչպես ՀՀ-ի, այնպես էլ օտարերկրյա պահառուի գրանցման երկրի օրենսդրության պահանջները:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Այնուհետեւ հանձնաժողովը քննարկել եւ քվերակությամբ հաստատել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը: Անդրադառնալով ծրագրի ներկայացման ձեւաչափին՝ ՎՊ նախագահը արձանագրել է, որ այսուհետ ներկայացվելու են կոնկրետ ծրագրեր, ինչը նաեւ հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծված լավագույն տարբերակն է: ՎՊ-ը 2015 թ.-ին անդրադառնալու է ՀՀ կառավարության եւ միջազգային կառույցների կողմից կնքված համաձայնագրերի շրջանակներում դրամաշնորհային եւ վարկային միջոցներին: Ծրագրում ընդգրկվել է 18 հարց, որից 13-ը, ըստ Իշխան Զաքարյանի, վերաբերում են վարկային, դրամաշնորհային միջոցներին:





23.05.2024
Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի նիստին
ԱՊՀ ՄԽՎ էկոնոմիկայի եւ ֆինանսների մշտական հանձնաժողովի  նիստին մասնակցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը: Վերոնշյալ հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Սանդիկովը ողջունել է մասնակիցներին եւ ներկայացրել նիստի օրակարգը: Քննարկվել եւ ընդունվել են ոլորտին վերաբերող...

23.05.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 23-ին հանդիպել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին: Շնորհավորելով Բերգլյոտ Հովլանդին Հայաստանում դեսպան նշանակվելու առիթով` Սարգիս Խանդանյանը հույս է հայտնել, որ համ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը պատասխանել են լրագրողների հարցադրումներին:  Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Պատիվ ունեմ» խմբակցություն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Մանրամասները` տեսանյութում: ...

23.05.2024
Խորհրդարանական ճեպազրույցներ. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ու խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը: Սեյրան Օհանյանը նախ հանդես է եկել ներածական խոսքով, ապա պատգամավորները պատասխանել են լրագրողների հարցադրումներին: Մանրամասները` տե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am