ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Հակոբյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-ամյակի առթիվ: Դուք մեծ ավանդ ունեք հայ արվեստի պատմության ուսումնասիրության եւ հանրահռչակման գործում: Ձեր հեղինակած ու համահեղինակությամբ հրատարակված աշխատություններն ու հոդվածները ինքնատիպ հայացք են հայ մշակույթի տարբեր ժամանակաշրջաններին, դրանց ակունքներին ու զարգացման ընթացքին եւ ուսուցողական հարուստ նյութ են մասնագետների ու արվեստով հետաքրքրվողների համար: Գնահատելի է, որ այսօր էլ շարունակում եք մանկավարժական անխոնջ գործունեություն ծավալել Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ Ձեր գիտելիքները փոխանցելով ուսանողների հերթական սերնդին:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, շարունակական եռանդ եւ ամենայն բարիք»: