Հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությունը հանձնառություն է ստանձնել սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին: