ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) համատեղ աջակցությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման ու բարելավման աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Առաջին փուլում հանձնաժողովը մշակել է քրեակատարողական ծառայությունների բյուջետային ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշները: Այժմ աշխատանքներ են տարվում ԱԺ օրենսդրական ծառայությունների բյուջետային ծրագրի վրա:
ԱՄՆ ՄԶԳ ԱԺ աջակցման ծրագրի բաղադրիչի ղեկավար Քրիստինե Գրիգորյանը նշել է, որ բյուջեի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման աշխատանքներում ԱԺ մշտական հանձնաժողովներն արդեն մեկ տարուց ավելի է՝ ներգրավված են: Նրա խոսքով` աշխատանքներում ներգրավված են նաեւ համապատասխան գերատեսչությունների եւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:
Աշխատանքային խումբը կանխատեսում է բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների վերջնական արդյունքները ներկայացնել հոկտեմբերի վերջին, որպեսզի հնարավորության դեպքում դրանք ընդգրկվեն եթե ոչ 2016 թվականի, ապա գոնե՝ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծում: