National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
10.03.2016
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Մարտի 10-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

Պատգամավորները քննարկել են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է կառավարությանը տալ ՀՀ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման եւ մարման կարգերի հաստատման, իսկ լիազոր մարմնին՝ պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգի սահմանման իրավասությունները: Նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքում տեղ գտած անկատարությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի հետեւանք է հանդիսանում առայսօր պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի ընտրության չափանիշների բացակայությունը:

Հանձնաժողովն օրինագծին տվել է դրական եզրակացություն՝ ԱԺ հինգերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Աղվան Վարդանյանը:


10.03.2016
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ընդունել է Սերբիայի պատվիրակությանը
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի ...

10.03.2016
Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
Մարտի 11-ին՝ ժամը 13:30-ին, ՀՀ ԱԺ «Ոսկեզօծ» դահլիճում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը: Լրատվամիջոցների հեռուստաօպերատորների եւ լուսանկարիչների համար նախատեսվում է նկարահանում 3-ական րոպե՝ նիստի սկզբում եւ վերջո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am