Մարտի 17-ին Ազգային ժողովում գործող բարեկամական խմբերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում քննարկվել են «Ընդդեմ
ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի կազմակերպման հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ միջոցառմանն օտարերկրյա խորհրդարանական պատվիրակությունների եւ գործընկերների մասնակցությանն առնչվող խնդիրներ: Գլոբալ ֆորումը նախատեսվում է անցկացնել ապրիլի 23-ին՝ Երեւանում: