ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը ՀՀ-ում նշանակալի ներդրում ունեցող իտալական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, Ավշարի գինու գործարանում կազմակերպում է «Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում:
Միջոցառումը կարող են լուսաբանել ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները: