Մարտի 26-ին` ժամը 13:00-ին, Երեւանի «Դինամո» մարզադաշտում տեղի կունենա ֆուտբոլային հանդիպում ՀՀ Ազգային ժողովի եւ հայաստանյան լրատվամիջոցների հավաքականների միջեւ:
Թիմերին երկրպագել ցանկացողները խաղին կարող են հետեւել «Դինամո» մարզադահլիճում, մուտքն ազատ է:
Ֆուտբոլային հանդիպումը կարող են լուսաբանել լրատվամիջոցների ներկայացուցիչները: