ԱՊՀ ՄԽՎ շրջանակներում ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ունեցավ մի քանի հանդիպումներ։
ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական եւ միջխորհրդարանական հարաբերություններին առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն ձերք բերվեց 2005-ի գարնանը ՌԴ Պետական Դումայի նախագահի Հայաստան պաշտոնական այցի վերաբերյալ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։
Ղազախստանի Սենատի նախագահ Նուրտայ Աբիկաեւի հետ հանդիպման ընթացքում նշվեց, որ երկու երկրների միջեւ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, կարեւորվեց միջազգային կառույցներում համագործակցությունը, 2005-ի գարնանը Աստանայում տեղի կունենա միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը։ Երկու երկրներում գործում են պատգամավորական բարեկամության խմբեր, քննարկվեց համագործակցությունը նոր, ավելի բարձր մակարդակի վրա դնելու անհրաժեշտությունը։ Քննարկվեց նաեւ երկու խորհրդարանների հովանու ներքո տնտեսական, մշակութային հարցերով ֆորումներ անցկացնելու խնդիրը։ Պարոն Աբիկաեւը խորհրդարանի նախագահին հրավիրեց Աստանա՝ որոշակի լուծումներ տալու քննարկված խնդիրներին։