Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Քննարկվել են հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 4 հարց, 5 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 116 հարց, 28 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 20-23-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի մարտի 20-ի նիստում: