National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.12.2004
ՀՀ ԱԺ նախագահի պատվոգրերը լավագույն ուսանողներին

Հայաստանի բուհերի 26 լավագույն ուսանողներ արժանացել են ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պատվոգրերին: Պատվոգրերի հանձնման արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 11-ին, ԱԺ Ոսկեզօծ դահլիճում: Սկզբում ԱԺ նախագահը շնորհավորեց շնորհալի ուսանողներին եւ շնորհակալություն հայտնեց բարձր առաջադիմության համար, որովհետեւ, ըստ խորհրդարանի նախագահի, նրանց ակտիվությունն ու գիտելիքները կայուն պետություն ունենալու լավագույն երաշխիքն են: Արձանագրելով, որ վերջին տարիներին երիտասարդների խնդիրները պետական հոգածության կենտրոնում են, խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ 2005թ-ինԱզգային ժողովը կընդունի օրենք երիտասարդության մասին, որով օրենսդրորեն կկարգավորվեն շատ խնդիրներ, այդ թվում`  երիտասարդ գիտնականների, երիտասարդ ընտանիքների վերաբերյալ: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ տարվանից կրթությունը Հայաստանում լինելու է մրցակցային հիմունքներով, պետական պատվերը կվերածվի ուսանողական նպաստի եւ, անկախծնողների սոցիալական վիճակից, շնորհալի ուսանողները կսովորեն անվճար հիմունքներով: Նշելով, որգործազուրկների թիվը չավելացնելու համար անհրաժեշտէ հաշվի առնել նաեւ շուկայի պահանջները, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ուսանողներին խորհուրդ տվեց հետեւել հաջորդ տարվա սկզբում սպասվելիք համապատասխան հայտարարությանը եւ մասնակցել ԱԺ աշխատակազմում թափուր պաշտոնների համար անցկացվելիք մրցույթներին:

Խորհրդարա նի նախագահ Արթուր Բաղդասարյանինախաձեռնությամբ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ հանրապետության գիտական հաստատություններում անցկացվել են ստուգայցեր, հայտնաբերվել են բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ, որոնք հնարավորության սահմաններում փորձ կարվի շտկել նաեւ օրենսդրական ճանապարհով:

ԱԺ նախագահը տեղեկացեց նաեւ, որ առաջիկայում Հայաստանը կմիանաԲոլոնիայի համաձայնագրին, այսինքն կընդունի Եվրոպական միասնական կրթական սկզբունքները, որի արդյունքում մի շարք դրական փոփոխություններ կկատարվեն ուսանողների համար: Պատասխանելով արտասահմանում վերապատրաստ վելու հնարավորությունների վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, խորհրդարանի նախագահն ասաց, որ հիշյալ համաձայնագրով այդ խնդրում նախատեսվում է  նաեւ  պետության միջամտությունը, հետեւաբար շնորհալի ուսանողները, հավանաբար 2006թ-ից նաեւ պետության միջոցներով հնարավորություն կունենան վերապատրաստվել արտերկրում:

Վերջում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ուսանողներին հանձնեց պատվոգրերը եւ հաջողություններ մաղթեց:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am