National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.12.2004
ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը Ազգային ժողովում

Դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը առանձնազրույց ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ` քննարկելով միջպետական ու միջխորհրդարանական համագործակցության խնդիրներ:

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ու խմբի ղեկավարների հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովն անդրադարձան միջպետական հարաբերությունների զարգացման խնդիրներին, որոնց շրջագծում նշվեցինՀայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը, ԱՊՀ ՄԽՎ-ում համատեղ աշխատանքը մոդելային օրենքների մշակման գործում` հատկապես հակաահաբեկչական պայքարի օրենսդրական միասնական բազայի ստեղծումը, համատեղ վծրագրերի իրականացումը գիտության, կրթության ու մշակույթի ոլորտում, միջռեգիոնալ կապերի ընդլայնումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը առանձնահատուկ կարեւորեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին հանձնված հինգ ձեռնարկությունների գործարկման խնդիրները, նշելով, որ մարդիկ սպասում են աշխատատեղերի ստեղծմանն ու ներդրումներին` ինչպես նախատեսված էր համաձայնագրով: Ընդգծվեց նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ երկաթուղային ճանապարհների բացման եւ լաստանավային անցուղու կարեւորությունը: Ի պատասխան այս հարցադրումների պարոն Գրիզլովն ասաց, որ հնարավորինը կարվի «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի իրականացման համար. նշվեց, որ 2002 թ. համաձայնագրի կնքումից հետո ՌԴ 2005-ի բյուջեով միջոցներ են նախատեսված այդ նպատակով, ՌԴ Պետական Դումայի նախագահը խոստացավ, որ Մոսկվա վերադարձից հետո հատուկ քննարկման առարկա կդառնա երկաթուղային եւ լաստանավային փոխանցուղու վերաբացման հարցը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց ՌԴ դերը, իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամի, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովը Հայաստանի խորհրդարանականներին ներկայացրեց Պետական Դումայի մեկամյա աշխատանքի արդյունքները եւ ծրագրերը: Նա ՌԴ-ՀՀ հարաբերությունները որակեց բարեկամական` Հայաստանը համարելով ՌԴ ֆորպոստը Հարավային Կովկասում: Լիակատար փոխհամաձայնության մթնոլորտում պարոն Գրիզլովը անդրադարձավ նշված հարցերին եւ իր հերթին կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը` կոմիտեների ու հանձնաժողովների մակարդակով եւս, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը: Նշվեց, որ դեկտեմբերի վերջին Մոսկվայում հրավիրվելու է միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ խորհրդարանում բարձրացված բոլոր հարցերը վերստին կքննարկվեն` լուծումներն արագացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական հարաբերություններին առնչվող նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am