National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.12.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.12.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի տարեմուտի շնորհավորական ուղերձը

ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ

Ընդամենը մի քանի օրից պատմություն կդառնա 2004 թվականը: Հայաստանի Ազգային Ժողովի անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր Ամանորը եւ Սուրբ Ծնունդը:

2004 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար եղավ փորձությունների հաղթահարման տարի, որն ամփոփելով վստահաբար կարող ենք ասել` մեր երկիրն ունեցավ փոքրիկ, բայցհաստատուն առաջընթաց թե տնտեսական, թե սոցիալական բարեփոխումների տեսանկյունից, թե այն մարտահրավերների հաղթահարման, որ կային մեր երկրի եւ հանրության առջեւ:

Հայաստանի Ազգային Ժողովը եւս 2004 թ. գործեց բավականին արդյունավետ. մենք ընդունեցինք 200-ից ավելի օրենքներ, բազմահազար քաղաքացիների համար բացվեցին խորհրդարանի դռները`  ԱԺ այցելեցին աշակերտներ, ուսանողներ, թոշակառուներ ու հաշմանդամներ: Նրանց հուզող խնդիրներին մենք անդրադարձանք նաեւ ԱԺ նախագահին առընթեր խորհուրդների միջոցով, որի նիստերում քննարկեցինք փախստականներին, հաշմանդամներին, փոքր եւ միջին ձեռներեցներին, գիտնականներին, բժիշկներին, մանկավարժներին հետաքրքրող տարաբնույթ խնդիրներ:

2004-ին ընդունեցինք այնպիսի կարեւոր օրենքներ ու օրենսգրքեր` ինչպես ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, որը վերաբերվում է հարյուր հազարավոր մարդկանց, Ընտանեկան օրենսգիրքը, լուրջ բարեփոխումներ իրականացրինք բուհական եւ հետբուհական կրթության համակարգում: Դրական եմ համարում նաեւ ավանդների երաշխավորման մասին օրենքի ընդունումը, որը այսուհետ բացառելու է խաբված ավանդատուների գոյությունը: ԱԺ-ն ընդունեց 2005 թ. «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, որը, ունենալով ընդգծված սոցիալական ուղղություն, նաեւ զարգացման տարրեր է պարունակում: Մենք շարունակելու ենք մեր հետեւողական աշխատանքն ու պայքարը բնակչության խնայողական ավանդները վերականգնելու համար:

Սիրելի հայրենակիցներ, մենք 2005 թվական ենք մտնում նոր հույսերով ու սպասելիքներով: 2005 թ. Հայաստանի համար կկարեւորվիարհեստագործական ուսումնարանների բացումով, 48000 ուսուցիչներ կստանան 50-51 հազար դրամ աշխատավարձ: Աղետի գոտում կշարունակվի բնակարանային շինարարությունը:2005 թ. բերելու է նոր դրական զարգացումհատկապես գյուղական բնակավայրերում, նախկին ավաններում, կավարտվեն կիսակառույց շենքերը, հազարից ավելի փախստականներ կստանան նոր բնակարաններ: Թեկուզ քիչ, բայց բարձրացվել են, կենսաթոշակները, զինված ուժերի աշխատողների աշխատավարձերը: Իհարկե, մենք ունենք չլուծված խնդիրներ, սոցիալական վատթար վիճակ հատկապես Երեւանից դուրս, ունենք կոռուպցիայի, կաշառակերություն դեմ պայքարն ուժեղացնելու անհրաժեշտություն: Բայց ես համոզված եմ, որ եթե լինենք միախմբված,կարող ենք հաղթահարել բոլոր դժվարություններն ու առաջ գնալ:

Սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԱԺ անունից եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ ձեր ամանորը, մաղթում եմ նախեւառաջ խաղաղություն, համբերություն, կամք, կորով, վճռականություն, մեր երկրի եւ ազգի առջեւ ծառացած խնդիրները լուծելու ճանապարհին: Թող  2005 թ. մեր բոլորի ընտանիքներին բերի հույս, սեր, հավատ, կորով ու վճռականություն հասնելու այն բաղձալի հանգրվանին, որին արժանի է մեր ազգը, մեր երկիրը այս դժվարին ու մրցակցող աշխարհում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am