National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
28.04.2005
ԱԺ նախագահի հանդիպումը Ալավերդու բնակիչների հետ

Նախքան Թբիլիսի մեկնելը ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակչության հետ: Հանդիպման սկզբում խորհրդարանի նախագահը ներկայացրեց Հայաստանի Ազգային ժողովի օրենսդրական գործունեությունը, մասնավորապես առանձնացնելով, որ մեր երկրի օրենսդիր մարմինը ձգտում է այնպիսի օրենքներ ընդունել, որոնք կնպաստեն ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, կրթության որակի բարձրացմանը, կյանքի բնականոն ընթացքին: ԱԺ նախագահ  Արթուր Բաղդասարյանն առանձնացրեց «Նախադպրոցական հաստատություններին մասին» օրենքի նախագիծը, որով փորձ է արվելու վերականգնել հազար ինը հարյուր իննսուն երեք թվականից հետո փակված մանկապարտեզները, այդ հաստատություններում սահմանելով երեխաների նախադպրոցական կրթության համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Խորհրդարանի նախագահը տեղեկացրեց, որ Ազգային ժողովի ընդունած մեկ այլօրենքի պահանջով նորից գործելու են նախկինում փակված քսանյոթ ուսումնարանները եւ այդ նպատակով հաջորդ տարվա պետական բյուջեով կլինեն համապատասխան հատկացումներ: Շարունակելով ուսումնական թեման, ԱԺ նախագահը տեղեկացրեց նաեւ, որ բարեփոխումների արդյունքում բարձրագույն ուսումնական հաստատություններում այսուհետ կսովորեն բոլոր նրանք, ովքեր ունեն անհրաժեշտ ու համապատասխան գիտելիքներ եւ դա որեւէ կախվածության մեջ չի լինի ծնողի նյութական հնարավորություններից: Անդրադառնալով տարբեր ոլորտներում եղած չարաշահումներին, Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի Վերահսկիչ պալատը կատարել է լուրջ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում վաթսուն պաշտոնյաների վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն է ներկայացվել: ԱԺ նախագահին խնդրեցին Վերահսկիչ պալատից խումբ ուղարկել` ուսումնասիրելու բնապահպանական վիճակը Ալավերդիում, որը աղետալի որակվեց եւ բնակչության առողջության, եւ բնության պահպանության առումով: Պարոն Բաղդասարյանը խոստացավ ԱԺ Վերահսկիչ պալատից խումբ ուղարկել բնապահպանական խնդիրների ուսումնասիրության նպատակով:

Հանդիպման ժամանակ ԱԺ նախագահը խոսեց նաեւ Ալավերդիում առաջիկայում սպասվող քաղաքապետի ընտրությունների մասին, քաղաքի բնակիչներին կոչ անելով ընտրություն կատարել սեփական խղճի թելադրանքով:

Պատասխանելով Ալավերդու բնակիչների հարցերին, ԱԺ նախագահը մասնավորա պես անդրադարձավ գեղարվեստական կրթությանը, տեղեկացնելով, որ մշակման փուլում է «Գեղարվեստական կրթության մասին» հայեցակարգը, որին հետեւելու է համապատասխան օրենքը: Հնչած հարցերը վերաբերում էին նաեւ սոցիալական, տնտեսական բարեփոխումներին: Խորհրդարանի նախագահին հանձնվեցին նաեւ բազմաթիվ նամակներ, որոնց Արթուր Բաղդասարյանը խոստացավ ծանոթանալ ամենայն մանրամասնությամբ եւ հնարավորության դեպքում աջակցել ներկայացված խնդիրների լուծմանը:

Քանի որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին շատ նամակներ ու դիմումներ էին հանձնվում, նա խոստացավ մայիսի հինգին ԱԺ աշխատակազմից մարդիկ ուղարկել բնակչության ընդունելություն կազմակերպելու նպատակով:


28.04.2005
Քննարկվեցին Ջավախքի հայերի վիճակին, աբխազական երկաթուղու վերաբացմանը առնչվող խնդիրներ
Ապրիլի 28-ին սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի պաշտոնական այցը Վրաստան: Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-վրացական հարաբերությունների լայն շրջանակ, որ ներառում էր եւ երկկողմանի, եւ տարածաշրջանային խնդիրները: Կողմերը փաստեցին, որ միմյանց հետ հա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am