National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
06.09.2005
Վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են

Կհամագործակցեն ԱՄՆ եւ Հայաստանի քաղաքները

ԱՄՆ «Sister Cities international» միջազգային կազմակերպության ղեկավարության եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ քննարկվեցինՀայաստանի եւ ԱՄՆ քաղաքների եւ մարզերի միջեւ համագործակցության զարգացման հարցեր: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց 2006 թ. գարնանը Երեւանում կազմակերպել համատեղ միջազգային կոնֆերանս, որին կմասնակցեն ԱՄՆ տարբեր ռեգիոնների ներկայացուցիչներ եւ պատասխանատուներ:

Կազմակերպության անդամակցության եւ միջպետական կապերի հարցերով տնօրեն Է. Քոլբրեքերի կարծիքով ռեգիոնալ կապերի հաստատւմը ԱՄՆ հետՀայաստանի քաղաքների համար կտա սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտների զարգացման լավ եւ հեռանկարային հնարավորություններ:

«Habitat for Humanity» կազմակերպությունը եւ Ազգային Ժողովը կշարունակեն համագործակցությունը

«Habitat for Humanity» կազմակերպության փոխնախագահ Թոմաս Լերտ Ջոնսի, Եվրոպայի եւ Ասիայի վարչության տնօրեն Նեդ Քելլիի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպման ժամանակ քննարկվեցին «Habitat for Humanity» կազմակերպության ծրագրով անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու աջակցությանը առնչվող հարցեր:

Կարեւորվեց վերջերս Արարատի մարզի Խարբերդ գյուղում Ազգային Ժողովի եւ «Habitat for Humanity» կազմակերպության կողմից իրականացված համատեղ ծրագիրը, որը առաջիկայում կշարունակվի Մարալիկ եւ Գյումրի քաղաքներում: Պայմանավորվածություն ձեռքբերվեց ընդլայնելու համագործակցությունը անապահով ընտանիքներին բնակարանային շինարարության ոլորտում աջակցություն ցուցաբերելուվերաբերյալ:

Վաշինգտոնում կկառուցվի նոր հայկական եկեղեցի

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը այցելեց Վաշինգտոնի Սբ.Մարիամ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցի:

Եկեղեցական խորհրդի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայ Առաքելական եկեղեցու Վաշինգտոնյան թեմի գործունեությանն առնչվող հարցեր, մասնավորապես կարեւորվեց առաջիկայում շուրջ 8 մլն. դոլար արժողությամբ նոր կառուցվելիք եկեղեցու շինարարությունը ԱՄՆ մայրաքաղաքում, որի մեկնարկը նախատեսվում է հաջորդ տարի:

Հանդիպում ՀՀ դեսպանությունում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում ԱԺ նախագահը  ընդարձակ հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպում-ընդունելության ժամանակ, որին մասնակցում էին մեծ թվով ամերիկահայեր, քննարկվեցին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, սոցիալ-տնտեսական զարգացումներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Կույր ուսանող երիտասարդները կվերապատրաստվեն ԱՄՆ-ում

Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ «Թափանցիկ տուն» կույրերի ընկերության նախագահ Պիտեր Դեմայոյի հետ: Քննարկվեցին Հայաստանի կույրերի միավորման հետ համագործակցության խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց հայ կույր ուսանող երիտասարդների ԱՄՆ-ում վերապատրաստման, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության  եւ այլ խնդիրների շուրջ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am