National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.4.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
06.04.2005
Քննարկում մշտական հանձնաժողովում

Ապրիլի 6-ին Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների եւ Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի աշխատակիցների հանդիպմանը քննարկվեց հանրապետությունում առողջության առաջնային պահպանման նոր մոդելը, որը ներկայացրեց ծրագրի ղեկավար Տատյանա Մակարովան:Բանախոսը տեղեկացրեց, որ ԱԱՊ  նոր մոդելը ներդրվել է Երեւանի թիվ 17 ու Էրեբունի բժշկական կենտրոնի պոլիկլինիկաներում, Վանաձորի թիվ 4 պոլիկլինիկայում, Լոռու մարզի Դսեղի, Թումանյանի եւ Վահագնիի առողջության կենտրոններում: Ներկայացվեցին մոդելի բովանդակությունը, կատարված աշխատանքների շրջանակները, դրանց իրականացման մեխանիզմներն ու ներդրման ընթացքում կուտակված փորձը:

Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, կարեւորելով կատարված աշխատանքը, նպատակահարմար համարեց, որ ԱԱՊ բժշկիընտրության, բուժսպասարկման որակի բարելավման եւ մոդելում ներառված մյուս մեխանիզմները մշակելիս նախապես հարցը քննարկվի հանձնաժողովի հետ, քանի որ օրենսդրի կարծիքի եւիրական փաստերի հաշվառմամբ ստեղծվածմոդելը ավելի նպատակային կարող է լինել: Պարոն Մխեյանի գնահատմամբ` տեսական, ծրագրային հիմնավորումները պետք է բխեն իրական փաստերից: Հանձնաժողովի փոխնախագահ Մնացական Պետրոսյանի կարծիքով`կուտակված փորձը պետք է ի մի բերել խնդրին օրենսդրական լուծում տալու համար, քանզի աշխատանքի արդյունավետությունն ու շարունակականությունը պայմանավորված է իրավական փաստաթղթով:

Պայմանավորվածություն ձեռքբերվեց հետագա քննարկումներով ավելի գործնական մոտեցում ցուցաբերելով եւ օրենսդրական լուծումներով ընտանեկան բժշկության համակարգի ներդրումը իրականություն դարձնել ամբողջ հանրապետությունում:


06.04.2005
Համագործակցություն փոխադարձ ցանկությամբ
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը ապրիլի 6-ին խորհրդարանում հանդիպեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող` Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Գեդեմինաս Կիրկիլասի գլխավորած պատվիրակության անդամների հետ:...

06.04.2005
Քննարկվեցին հաշմանդամների հիմնախնդիրները
Ապրիլի 6-ին Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Բոստոնի կույրերի դպրոցի տնօրեն Մայքլ Կոլինսի եւ խորհրդատու Դենիս Լոլլիի հետ: Հյուրերը տեղեկացրին,  որ իրենց հաստատությունը կույրերի կրթության, բուժօգնութ...

06.04.2005
Հանձնաժողովի եզրակացությունը կքննարկվի հաջորդ նիստում
Ապրիլի 6-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ եվրոպական կառույցներին ինտեգրման հարցերով ժամանակավոր հանձնաժողովի` սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկմանհերթական նիստը: Նիստին մասնակցում էին միջազգային կազմակերպությունների եւ հասարակական կազմակերպությունների, կուսակցություններիներկայացուցիչներ,ՀՀ նախագա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am