Ազգային ժողովի ապրիլի 14-ի նիստը չկայացավ ` քվորումի բացակայության պատճառով:Առավոտյան նիստում գրանցվել էին 35 պատգամավորներ, իսկ երեքժամյա գրանցումից հետո, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգը, գրանցված պատգամավորների թիվը հասավ 38-ի:
ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարեց քվորումի բացակայության եւ նիստը չկայանալու մասին: