ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ:
Կողմերը նաեւ տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների եւ առկա իրավիճակի վերաբերյալ: