National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
07.09.2005
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում

Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված էին 27 օրենքի նախագծեր:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրակարգի 4 նախագծեր վերաբերում են ուսուցիչների սոցիալական ապահովության հիմնախնդիրներին, որոնք իրենց նշանակությունը կորցրել են, բայց հեղինակները չեն դիմել` դրանք հետ վերցնելու համար: Տիկին Հակոբյանի առաջարկությամբ հանձնաժողովը որոշեց այդ նախագծերի քննարկումը մինչեւ 2 ամսով հետաձգել եւ հեղինակների գրավոր համաձայնությամբ հանել շրջանառությունից:

Նախագծերի երկրորդ խումբը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած 5 նախագծերին, որոնց քննարկումը հանձնաժողովը նույնպես մինչեւ 2 ամսովհետաձգեց` հաշվի առնելով հեղինակի առաջարկը:

Երրորդ խումբ նախագծերը քննարկման փուլում գտնվելու պատճառով նույնպես հետաձգվեցին:

Հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Մուկուչյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությամբկհստակեցվեն Ազգային հանձնաժողովի անդամ նշանակվելու հետ կապված հարաբերությունները. գործող օրենքի համապատասխան հոդվածից հասկացվում է, որ Ազգային հանձնաժողովի անդամը կարող է նշանակվել պարտադիր երկու անգամից ոչ ավելի: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց օրենքի նախագիծը Աժ աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց իր հեղինակած «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրինագծում առաջին ընթերցումից հետո կատարված փոփոխությունները` տեղեկացնելով, որփաստաթղթերի պահպանման հետ կապված որոշակի դժվարություններ կային, որոնք ՀՀ կառավարության եւ միջազգային կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում լուծվել են: Հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորեց նախագիծը` առաջիկա քառօրյա նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվելու համար:

ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը դրական եզրակացություն ստացավ` նստաշրջանի օրակարգում ընդգրկվելու համար, իսկ ՀՀ կառավարության ներկայացրած «Աղետի գոտու վերականգնման մասին», «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին», «Սեւանա լճի մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Սահմանամերձ տարածաշրջանների մասին», «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին», «Կրթության մասին», «Բուսական աշխարհի մասին», «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Սամվել Բալասանյանի հեղինակած «Մանկապատանեկան սպորտի մասին» օրինագիծը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին` առաջիկա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:


07.09.2005
Քաղաքական հանդիպումներ Վաշինգտոնում
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահ Հովարդ Դինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստանում եւ տարածաշրջանում  տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր: ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am