Ապրիլի 12-ին Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվեցին եւ հաստատվեցին ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվեց նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Ապրիլի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 33 հարց: