National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
16.04.2021
Ազգային գրադարանային շաբաթը «Գիրքը՝ բալասան» նշանաբանի ներքո մուտք գործեց նաեւ Ազգային ժողով
1 / 18

Հայկական գրադարանային ասոցիացիան արդեն 20 տարի կազմակերպում եւ անցկացնում է Ազգային գրադարանային շաբաթը: Այս տարի ապրիլի 12-19-ն անցկացվող Ազգային գրադարանային շաբաթը եւս մեկ առիթ է՝ վերստին արժեւորելու գրքի եւ գրադարանի դերն ու նշանակությունը:  Շաբաթն անցնում է «Գիրքը՝ բալասան» նշանաբանի ներքո:

Սկզբում միջոցառմանը մասնակցել է 5-10 գրադարան: Այժմ Հայաստանի բոլոր գրադարանները միացել են իվենթին: Իրազեկման շաբաթը նաեւ փորձի փոխանակման շաբաթ է: Հանրապետության բոլոր գրադարաններում անցկացվում են մշակութային միջոցառումներ, դասընթացներ ու վեբինարներ գրադարանավարների եւ ընթերցողների համար:

Հայաստանի Ազգային գրադարանը որոշել է Երեւանի եւ մի քանի մարզերի գրադարանները մասսայականացնել, քանի որ մեր համայնքների բնակիչներից շատերն անգամ չգիտեն, որ իրենց համայնքներում կան գրադարաններ, չգիտեն, թե ինչով են զբաղված, ինչ ծառայություններ են մատուցում:

Խորհրդարանի գրադարանն ինչպես ամեն տարի, այս տարի եւս միացավ ավանդական դարձած այս արարողությանը: ԱԺ հրավիրվեցին Կապանի, Մեղրու, Սիսիանի եւ Գորիսի հենակետային գրադարանների տնօրենները: Չորս քաղաքային գրադարաններից յուրաքանչյուրին հանձնվեց 90 հատ գիրք: Գրքերը կարեւոր առաքելություն ունեն. ընթերցասեր հասարակությունը կծանոթանա նոր հրատարակություններին, արդիական թեմաներին:

Արարողությանը մասնակցեցին պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ: Օրենսդիրները համոզված են՝ նմանատիպ միջոցառումները լրացուցիչ նախադրյալներ են ստեղծում մարզային գրադարանների հավաքածուները հարստացնելու եւ ժամանակակից գրողների գործերը սերունդներին հասանելի դարձնելու տեսանկյունից:

Սիսիանի մշակույթի կենտրոնի գրադարանի վարիչ Գայանե Վարդանյանի խոսքով՝ գիրքը կյանքի շարժիչ ուժն է, եւ մարզային գրադարանները վերակենդանացնելու խորհրդարանի ստանձնած առաքելությունը շատ սպասված է:

Մարզային գրադարանների տնօրենները վստահ են, որ ԱԺ-ն այս քայլով իր ներդրումը կունենա հասարակությանը գրքին առավել մոտեցնելու գործում:

Ազգային ժողովի աշխատակազմը տրանսպորտային միջոց կհատկացնի՝ գրականությունը Կապանի մարզային գրադարան հասցնելու համար: