National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.4.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30
 
25.04.2021
Ֆրանսիացի խորհրդարանականները եղան Ֆրանսիական համալսարանում
1 / 17

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցի շրջանակում ապրիլի 25-ին այցելեց Հայաստանում ֆրանսիական համալսարան:

Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Ժերար Լարշեն ծանոթացավ ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին, կիրառվող մեթոդաբանությանը: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Սենատի նախագահին, անդրադարձան Արցախյան վերջին պատերազմի ծանր հետեւանքներին: Համալսարանի բազմաթիվ ուսանողներ մասնակցել են 44-օրյա պատերազմին: Նրանցից 11-ը բռնել է հավերժության եւ անմահության ուղին: Համալսարանում տեղի ունեցավ մոմավառություն` ի հիշատակ զոհված քաջորդիների:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Սենատի նախագահը մեր երկրին մաղթեց խաղաղություն` ընդգծելով, որ Ֆրանսիան կանի հնարավորը հայ ռազմագերիների վերադարձի գործում օժանդակելու եւ Արցախի հիմնահարցի արդարացի լուծման համար: Նա կարեւորեց խաղաղ բանակցությունների գործընթացի վերականգնումը:
 


25.04.2021
Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունն այցելեց Մատենադարան
Ապրիլի 25-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց  Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում: Հյուրերը շրջեցին հին ձեռագրերի պահման սրահներում, ծանոթացան բ...

25.04.2021
Ապրիլի 24-ին Հայաստանում էին մի շարք երկրների խորհրդարանների պատվիրակություններ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք երկրների խորհրդարանների պատվիրակություններ: Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին ու ծաղիկներ խոնարհեցին Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի, ինչպես նաեւ Դաշնության խորհրդի պատգամավորները,Կենտրոնամերիկյան խորհր...

25.04.2021
Տեղի կունենա մամուլի ասուլիս
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում կկայանա Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը, որի ընթացքում մանրամասներ կներկայացվեն Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի առցանց տեղի ունեցած լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am