«Խորհրդարան 1918-1920». Ինչպե՞ս էին պահում-պահպանում հեղինակային իրավունքը Հայաստանում մեկ դար առաջ
Առաջին հանրապետության խորհրդարանն օրենք էր ընդունել Հեռագրական գործակալության մասին, քանի որ կարիք կար անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել ներքին եւ արտաքին լսարանին.
«Յօդ. 1. Հայաստանի հեռագրական գործակալութեան նպատակն է հաղորդել Հայաստանի ներսը եւ արտասահման քաղաքական, տնտեսական, ֆինանսական եւ հասարակական հետաքրքրութիւն ներկայացնող այլ տեղեկութիւններ»:
Տեղեկության էքսկլյուզիվությունն ապահովելու նպատակով արգելվում էր նյութերի արտատպումը լույս տեսնելուց հետո 48 ժամվա ընթացքում. «Յօդ. 11. Արգելում է գործակալութեան հեռագրերի արտատպումը գործակալութեան բիւլետինների լույս տեսնելուց յետոյ 48 ժամւայ ընթացքում»: