National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
06.05.2021
Առաջին ընթերցմամբ ընդունվեց ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը
1 / 18

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 6-ին խորհրդարանն արտահերթ նիստ գումարեց: Օրակարգում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն էր:

Հիմնական զեկուցող Համազասպ Դանիելյանն անդրադարձավ նախագծի՝ արտահերթ ռեժիմով քննարկման անհրաժեշտությանը: Նա նշեց, որ նախագծի ընդունումն ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության քաղաքական հանձնառություններից է: Նախագծի աշխատանքները մեկնարկել են դեռեւս 2020-ի ամռանը, սակայն հայտնի իրադարձություններից հետո փոխվել են որոշ առաջնահերթություններ: 2021 թվականի սկզբին նախագիծը ներկայացվել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին: Մարտի 4-ին նախագիծը դրվել է շրջանառության մեջ՝ միաժամանակ ուղարկվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ համատեղ կարծիք ստանալու համար: Այն ստացվել է ապրիլի 22-ին: Նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո խորհրդարանական խմբակցությունները համաձայնության են եկել արտահերթ ընտրություններ կազմակերպելու եւ այն հունիսի 20-ին իրականացնելու շուրջ:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում Լիլիթ Մակունցը նշեց. «Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինագիծը եղել է մեր քաղաքական թիմի հանձնառությունը՝ մենք նպատակ ունեինք այն քննարկելու եւ ընդունելու մինչեւ Ազգային ժողովի արձակումը»: Լիլիթ Մակունցը շնորհակալություն հայտնեց գործընկերներին առավելագույն ջանքեր գործադրելու եւ մանրակրկիտ  աշխատանք կատարելու համար:

Ազգային ժողովը քվեարկությամբ որոշեց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, իսկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի փաթեթի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաեւ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար՝ սահմանել ութական ժամ:

Համազասպ Դանիելյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո կազմակերպվել են հանրային քննարկումներ, տարբեր ձեւաչափով բանավեճեր, լրատվամիջոցներով հանրությանը ներկայացվել են օրենսդրական նախաձեռնության կարգավորման առանցքային դրույթները: Նա ընդգծեց, որ շրջանառվող նախագծի բովանդակության հետ կապված առկա են որոշ տարբերություններ. պատգամավորները ներկայում քննարկելու եւ քվեարկելու են վերամշակված տարբերակը: Հիմնական զեկուցողն անդրադարձավ օրենսդրական փաթեթում տեղ գտած առանցքային փոփոխություններին, ներկայացրեց ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ կարծիքի ամփոփագրի բովանդակությունը: Նշվեց, որ գոհունակությամբ են ընդունվել քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ կազմակերպված քննարկումները: Փոփոխությունների փաթեթն ընդունելի է, քանի որ նրանում հաշվի են առնվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակի նախկինում բարձրաձայնված առաջարկությունները, ինչպես նաեւ դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցները: Կարեւորվել են կառավարման կոալիցիաների ստեղծման հնարավորություններ ընձեռելուն, կուսակցությունների համար ընտրական գրավի նվազեցմանը, ԿԸՀ-ի ինտերնետային կայքի միջոցով ընտրազանգվածին տրամադրվող ինֆորմացիայի քանակի եւ տեսակի ավելացմանը վերաբերող դրույթները:

Հարցերը հիմնական զեկուցողին վերաբերում էին օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելու ժամկետներին, սոցիալական մեդիաների թափանցիկության տեսանկյունից ձեռնարկված քայլերին, միջազգային փորձի ուսումնասիրությանը, վերջնական տեսքով հանրային քննարկմանը ներկայացնելուն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Վահագն Հովակիմյանը: Պատգամավորը, անդրադառնալով հնչեցված հարցին, թե նախագիծը փոփոխված է ներկայացվում, ընդգծեց, որ այն լրամշակվել է, ինչի արդյունքում էլ բարելավվել է: Հովակիմյանը շեշտեց, որ օրենսդրական փոփոխությունները չեն անդրադառնալու հունիսի 20-ին նախատեսվող ԱԺ արտահերթ ընտրությունների վրա:

Կառավարության եզրակացությունը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ գործադիրն ակտիվ մասնակցություն է ունեցել օրենսդրական փաթեթի աշխատանքներում: Նշվեց, որ Կառավարությունը ներկայացրել է ծավալուն առաջարկներ, որոնց մեծ մասն ընդունվել է: Նա ընդգծեց, որ փոփոխությունները բխում են Կառավարության կողմից հաստատված դատական ու իրավական բարեփոխումների ծրագրից` ամփոփելով ընտրական բարեփոխումների կարեւոր փուլը, որը սկսել է պարզ համամասնական համակարգի անցնելուն միտված փոփոխությամբ:

Օրենսդրական փաթեթի վերաբերյալ ելույթներ ունեցան ԱԺ պատգամավորները:

Սոֆիա Հովսեփյանի կարծիքով՝ օրենսդրական փաթեթը պետք է լայն քննարկում անցներ, որովհետեւ 2018-ի ԱԺ ընտրություններից հետո բոլորը սպասում էին Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Պատգամավորը նաեւ ներկայացրեց առաջարկներ:

Արման Բաբաջանյանը վստահեցրեց, որ իրենց կուսակցությունը՝ որպես արտախորհրդարանական ուժ, մասնակցել է քննարկումներին: Նշվեց, որ իրենք աջակցել են փոփոխություններին, եւ ինքը կողմ է քվեարկելու:

Լիլիթ Մակունցն առանձնացրեց հատկապես անցողիկ շեմին վերաբերող փոփոխված դրույթները, ընդգծեց հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնման նախատեսումը, որը միտված է ֆինանսական թափանցիկությանը:

Հիմնական զեկուցող Համազապ Դանիելյանն անդրադարձավ պատգամավորների հնչեցրած հարցադրումներին ու առաջարկներին:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ առաջարկվող փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարձրաձայնել են ընդդիմադիր ուժերն ու տարբեր կազմակերպություններ: Դրանք բոլորն ընդգրկված են այս փաթեթում, որը, ըստ նրա, արժանվույնս կգնահատվի:

««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ:
 


06.05.2021
Ազգային ժողովը կրկին հյուրընկալ էր
Ազգային ժողովը մայիսի 6-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հյուրընկալել էր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին, ինչպես նաեւ Գեղարքունիքի մարզի Նորատուս եւ Վարդենիկ համայնքների դպրոցականներին ու ուսուցիչներին: Նրանք խորհրդարանում էին հյուրընկալվել ԱԺ պատգամավոր Ար...

06.05.2021
Արմեն Եղիազարյանի հարցը Արթուր Դավթյանին «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ի գործի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Քրիստինե Պողոսյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին ատելության խոսքին առնչվող օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:   ...

06.05.2021
Արման Բաբաջանյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:   ...

06.05.2021
Տաթեւիկ Հայրապետյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին ահաբեկիչներին հայտնաբերման ձեռնարկած քայլերի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Արման Եղոյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին կալանքի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Անի Սամսոնյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին բռնության կոչերը քրեականացնելու մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:   ...

06.05.2021
Սարգիս Խանդանյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:   ...

06.05.2021
Արտակ Մանուկյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Սոֆիա Հովսեփյանի հարցը Գլխավոր դատախազին ՀՀ երկրորդ նախագահի գործի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:   ...

06.05.2021
Սերգեյ Բագրատյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կիրառած արգելված զենքերի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Նազելի Բաղդասարյանի հարցը Արթուր Դավթյանին հանցավորության մակարդակի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Արուսյակ Ջուլհակյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին ՍԴ-ի մարտի 26-ին կայացրած վճռի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:     ...

06.05.2021
Հովիկ Աղազարյանի հարցը ՀՀ գլխավոր դատախազին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Մայիսի 6-ի` ժամը 18:30-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի մայիսի 6-ի ԱԺԽՈ-030-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` մայիսի ...

06.05.2021
Խորհրդարանում ներկայացվեց ՀՀ դատախազության տարեկան զեկույցը
Մայիսի 6-ի Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության դատախազության 2020 թվականի գործունեության մասին» հաղորդումը: 2020թ. ընթացքում ՀՀ քրեական հետապնդման մարմինների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ հանրապետությունում հանցավորությա...

06.05.2021
Տեղի ունեցավ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ
Մայիսի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ կայացավ խորհրդի արտահերթ նիստ: Խորհուրդը համաձայնություն տվեց մայիսի 6-ին` ժամը 18:30-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...

06.05.2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Ջոն Գալագերին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 6-ին ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը շնորհավորեց նրան մեր երկրում դեսպան նշանակվելու առթիվ եւ վստահություն հայտնեց, որ Գալագերի պաշտոնավա...

06.05.2021
Եզրափակիչ ելույթում Արման Թաթոյանն անդրադարձավ պատգամավորների մտահոգություններին
Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը:   ...

06.05.2021
Անի Սամսոնյանի ելույթը կառավարման համակարգի խնդիրների մասին
Անի Սամսոնյանը` երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ոստիկանական ուժերի գործողությունների, կառավարման համակարգի խնդիրների, ՀՀ անվտանգության ապահովման հարցում ՄԻՊ զեկույցի արձանագրած փաստերի եւ կառույցի գործունեության վերաբերյալ: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեությ...

06.05.2021
Արման Բաբաջանյանը դրական գնահատեց ՄԻ պաշտպանի եւ ՄԻՊ գրասենյակի աշխատանքը
Արման Բաբաջանյանը բարձրաձայնեց ամբողջ աշխարհում ժողովրդավարության ճգնաժամին, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Նա ընդգծեց, որ ժողովրդավարությունը մարդկության լավագույն քաղաքական ստեղծագործությունն է, եւ այն ամեն գնով պետք է պաշտպանել:Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ...

06.05.2021
Տարոն Սիմոնյանը ՄԻ պաշտպանի գործունեության արդյունավետության վերաբերյալ
ՄԻ պաշտպանի արդյունավետ գործունեությանը, կրթության իրավունքի լիարժեք ապահովմանը, մարդու հիմնական ազատությունների պաշտպանության հարցում իրականացվող քայլերից խոսեց Տարոն Սիմոնյանը: ...

06.05.2021
Նազելի Բաղդասարյանը` գերեվարված եւ անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանության մասին
Գերեվարված եւ անհետ կորած անձանց իրավունքների պաշտպանությունը կարեւորեց պատգամավոր Նազելի Բաղդասարյանը եւ անդրադարձավ այս հարցում ՄԻՊ գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությանը: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ...

06.05.2021
Լիլիթ Ստեփանյանը խոսեց կրթական ոլորտի խնդիրներից
Պետական չափորոշիչների եւ ծրագրերի մշակման գործում ուսումնական հաստատությունների մանկավարժների, դասավանդող անձնակազմի եւ կրթության ոլորտի մասնագետների ներգրավվածությանն անդրադարձավ Լիլիթ Ստեփանյանը: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պա...

06.05.2021
«ՄԻՊ ինստիտուտը՝ որպես պետական կառույց, ինձ համար ունի բացառիկ նշանակություն». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Էդմոն Մարուքյանը: Նա խոսեց ՄԻՊ-ի գործունեությունից՝ այն համարելով հաջողված: Ըստ խմբակցության ղեկավարի՝  որպես ՄԻՊ-ին ընտրող մարմին՝ խորհրդարանը պետք է բոլոր միջոցներով աջակցի նրան: ...

06.05.2021
«ՄԻՊ որոշ հայտարարություններում առկա է քաղաքական երանգավորում». Մարիա Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ ունեցավ Մարիա Կարապետյանը: Նա շնորհակալություն հայտնեց Թաթոյանին եւ ՄԻՊ աշխատակազմին՝ կատարած աշխատանքների համար: Պատգամավորը հատկապես կարեւորեց պաշտպանի գրասենյակի իրականացրած փաստահավաք աշխատանքը՝ Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններն...

06.05.2021
«2020թ. աշնանը տեղի ունեցածը միջազգային հանցագործություն էր». Վլադիմիր Վարդանյան
Վլադիմիր Վարդանյանն իր ելույթում անդրադարձավ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին՝ այն որակելով խաղաղության դեմ ուղղված ագրեսիվ հանցագործության: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տար...

06.05.2021
Թագուհի Թովմասյանը՝ հանրային ակտիվություն ցուցաբերող կանանց թիրախավորելու մասին
Թագուհի Թովմասյանի ելույթը խորհրդարանում ներկայացված եւ հասարակական ակտիվություն ցուցաբերող կանանց թիրախավորման մասին էր: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը: ...

06.05.2021
Սյունիքում բուֆերային գոտի ստեղծելու մասին խոսեց Սրբուհի Գրիգորյանը
Սրբուհի Գրիգորյանը խոսեց քաղաքական գործընթացների, Սյունիքում բուֆերային գոտի ստեղծելու կարեւորության մասին: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը: ...

06.05.2021
««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 6-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած ««ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնական զ...

06.05.2021
Սոֆիա Հովսեփյանն անդրադարձավ զինծառայողների իրավունքներին
44-օրյա պատերազմին մասնակցող եւ մինչ օրս ծառայության մեջ գտնվող զինծառայողների իրավունքների պաշտպանությունն իր ելույթում կարեւորեց Սոֆիա Հովսեփյանը: Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեու...

06.05.2021
Տիգրան Ուրիխանյանի ելույթը սոցիալապես անապահով խավերի, քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին
Տիգրան Ուրիխանյանը՝ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության որակի մասին:Խորհրդարանը քննարկեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը: ...

06.05.2021
2020-ի ՄԻՊ գործունեության տարեկան զեկույցը խորհրդարանում
Խորհրդարանը լսեց 2020-ի ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին հաղորդումը եւ գործունեության տարեկան զեկույցը: Ապրիլի 6-ի Ազգային ժողովի հերթական նիստում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրեց տարեկան զեկույցը: Արման Թաթոյանի հավաստմամբ՝ ՄԻՊ-ը 20...

06.05.2021
Անի Սամսոնյանի հարցը Արման Թաթոյանին պատերազմից հետո առաջացած սահմանների անվտանգության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Անի Սամսոնյանի հարցը պատերազմից հետո առաջացած սահմանների անվտանգության, ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի մասին:   ...

06.05.2021
Արման Բաբաջանյանի հարցը Արման Թաթոյանին հիբրիդային պատերազմում քաղաքացուն անպաշտպան թողնելու մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Արման Բաբաջանյանի հարցը ներքաղաքական, ներհասարակական իրողությունների, քաղաքական դիմակայության արդյունքում առաջացած հետեւանքների, պատերազմը թիկունքում շարունակելու գործելաոճի, դրսից ուղղորդվող ինֆորմացիոն դաշտի, հիբրիդայի...

06.05.2021
Ստեփան Ստեփանյանի հարցը Արման Թաթոյանին Շուռնուխ համայնքում մարդու իրավունքների խախտումների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Ստեփան Ստեփանյանի հարցը Շուռնուխ համայնքում մարդու իրավունքների խախտումների մասին:   ...

06.05.2021
Արմեն Խաչատրյանի հարցը Արման Թաթոյանին օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքի մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Արմեն Խաչատրյանի հարցը ՀՀ քաղաքացիների` օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքի, ապատեղեկատվությունը, կեղծ տեղեկատվությունը տարածելու եւ կանխելու մասին: ...

06.05.2021
Սարգիս Ալեքսանյանի հարցը Արման Թաթոյանին «Օղակ» գործողությունից հետո ոստիկանների կարգավիճակի մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Սարգիս Ալեքսանյանի հարցը 30 տարի առաջ մայիսի 6-ին «Օղակ» գործողության («Կոլցո» օպերացիա) շրջանակում տեղի ունեցած ոճրագործության, այդ ոճրագործության հետեւանքով ողջ մնացած եւ գերեվարված ոստիկանների կարգավիճակի մասին: ...

06.05.2021
Գոռ Գեւորգյանի հարցը Արման Թաթոյանին ՄԻՊ լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Գոռ Գեւորգյանի հարցը Արման Թաթոյանին ՄԻՊ լրացուցիչ գործիքակազմի անհրաժեշտության մասին:   ...

06.05.2021
Սերգեյ Բագրատյանի հարցը Արման Թաթոյանին ադրբեջանական իշխանության ագրեսիվ հռետորաբանության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Սերգեյ Բագրատյանի հարցը Արման Թաթոյանին ադրբեջանական իշխանության ագրեսիվ հռետորաբանության մասին:   ...

06.05.2021
Կարեն Սիմոնյանի հարցը Արման Թաթոյանին ՄԻՊ-ի պատրաստած արտահերթ զեկույցների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Կարեն Սիմոնյանի հարցը ՄԻՊ-ի պատրաստած արտահերթ զեկույցների մասին: ...

06.05.2021
Տաթեւիկ Հայրապետյանի հարցը Արման Թաթոյանին Բաքվում պատանդ պահվող հայ ռազմագերիների մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Տաթեւիկ Հայրապետյանի հարցը Բաքվում պատանդ պահվող հայ ռազմագերիներին առնչվող միջազգային գործընկերների կողմից ստացված արձագանքների մասին:     ...

06.05.2021
Տարոն Սիմոնյանի հարցը Արման Թաթոյանին բուհերի ինքնակառավարման իրավունքը սահմանափակելու մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: ...

06.05.2021
Աննա Կոստանյանի հարցը Արման Թաթոյանին անօթեւան քաղաքացիների` դիմակ չկրելու պատճառով տուգանվելու մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Աննա Կոստանյանի հարցը զոհված կամ վիրավոր զինծառայողների ծնողների, հարազատների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին, անօթեւան քաղաքացիների` դիմակ չկրելու պատճառով տուգանվելու եւ անվճարունակ լինելու փաստի մասին, երեխաների իրավ...

06.05.2021
Սարիկ Մինասյանի հարցը Արման Թաթոյանին դիմակ չկրելու համար տուգանվածների՝ գումարը հետ ստանալու մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Սարիկ Մինասյանի հարցը դիմակ չկրելու համար նախկինում տուգանված քաղաքացիների՝ գումարը հետ ստանալու իրավունքի մասին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրամադրված գումարների բաշխման մասին: ...

06.05.2021
Արտակ Մանուկյանի հարցը Արման Թաթոյանին սպառողների իրավունքների պաշտպանության մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Արտակ Մանուկյանի հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մասին:...

06.05.2021
Գեւորգ Գորգիսյանը Արման Թաթոյանին խնդրեց անդրադառնալ զեկույցում չներառված հարցերին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Գեւորգ Գորգիսյանի հարցը ժամանակի սղության պատճառով զեկույցում չանդրադարձած կարեւոր հարցերի մասին: ...

06.05.2021
Սրբուհի Գրիգորյանի հարցը Արման Թաթոյանին մարդու իրավունքների ոտնահարմամբ աչքի ընկնող մարզերի մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Սրբուհի Գրիգորյանի հարցը սոցիալական, առողջապահական ոլորտում մարդու իրավունքների ոտնահարմամբ աչքի ընկնող մարզերի մասին: ...

06.05.2021
Տիգրան Ուրիխանյանի հարցը Արման Թաթոյանին պարտադիր ՊՇՌ թեսթի մասին
Մարդու իրավունքների պաշտպանը զեկույցից հետո պատասխանեց պատգամավորների հարցերին: Տիգրան Ուրիխանյանի հարցը COVID-19-ով վարակված, ապաքինված եւ հակամարմիններ կրող քաղաքացիների՝ սահմաններին պարտադիր ՊՇՌ թեսթ հանձնելու անհրաժեշտության մասին: ...

06.05.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 13:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից: Օրակարգը՝ այստեղ:   ...

06.05.2021
Ազգային Ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը
Ազգային ժողովը մայիսի 6-ին շարունակեց հերթական նիստերի աշխատանքը եւ քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց թվում էր երկրորդ ընթերցում անցած «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքա...

06.05.2021
Օլիմպիադայի հաղթողները բացահայտեցին բուհից գիտություն անցումը
Հայաստանի տարբեր մարզերում գերազանց առաջադիմությամբ սովորող բարձր դասարանների աշակերտները տարբեր դպրոցներից են, տարբեր բնակավայրերից, ունեն տարբեր նախասիրություններ, կյանքին նայում են տարբեր տեսանկյուններից: Բայց նրանք բոլորն էլ ունեն մեկ ընդհանրություն՝ հաղթել են կենսաբանության առարկայի հանրապետակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am