National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.5.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
21.05.2021
Տնտեսական ոլորտի կանոնակարգմանը միտված նախագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը
1 / 20

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ի հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի շարք օրինագծերի:

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Նախագիծն ուղղված է չափումների միասնականության ապահովման ոլորտում անվտանգության եւ օրենսդրության պահանջների պահպանմանն ու Հայաստան ներմուծված չափման միջոցների նկատմամբ սահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների կանխարգելմանը, չափագիտական վերահսկողության ուժեղացմանը:  Լրամշակված նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

 Երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի  ընդունումը պայմանավորված է ցեմենտի ներքին շուկայի եւ տեղական արտադրության պաշտպանությամբ, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Ղահրամանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Ցիրունյանի, Հովիկ Աղազարյանի եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած  ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է բացառել կառուցապատողների հայտերի՝ օրենսդրությամբ չնախատեսված հիմքերով մերժումը, անբարենպաստ ելակետային տվյալների եւ տեխնիկական պայմանների տրամադրումը, Կառավարության  սահմանած ժամկետների բացթողումը: Երկրորդ ընթերցմամբ  քննարկված եւ լրամշակված  նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի եւ Լիլիթ Ստեփանյանի ներկայացրած  ««Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» նախագիծը կից փաթեթով քննարկվեց առաջին ընթերցմամբ:  Փաթեթի նպատակը  պատմամշակութային հուշարձանների պահպանությունն ու  դրանց օտարման բացառումն  է: Այս նախաձեռնության վերաբերյալ հանձնաժողովը խորհրդարանին խորհրդատվական բնույթի կարծիք է ներկայացնելու:

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրեց  ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանը:  Հանձնաժողովը հաշվետվությունը  հաստատեց:

Հաջորդ՝ առաջին ընթերցմամբ քննարկված ««Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագծի ընդունումը պայմանավորված է «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությանը իր գործունեության ուղղությունը փոխելու հնարավորություն ընձեռնելու անհրաժեշտությամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված ««Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի   ընդունմամբ  էլ հնարավոր կլինի մաքսային հսկողության շրջանակներում ծառայողական շներ օգտագործել:

ՀՀ  հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Նախագծի նպատակը «ԵՏՄ մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի դրույթների կիրարկման ապահովումն ու  ՀՀ հարկային օրենսգրքով հետագծելիության մեխանիզմի ներդրման համապատասխան կարգավորումների նախատեսումն է:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նպատակը Հայաստանում ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձեւավորումն է: Առաջարկվում է ավտոարտադրողի պաշտոնական ներկայացուցչի գործունեությունը դարձնել լիցենզավորման ենթակա, եւ լիցենզավորված անձանց հնարավորություն ընձեռել ֆիզիկական անձից օգտագործված տրանսպորտային միջոցը ձեռք բերելիս չվճարել 10% եկամտահարկը եւ դրա հետագա վաճառքի ժամանակ ԱԱՀ-ն վճարել վաճառքի գնի եւ նախկինում ձեռք բերված գնի դրական տարբերությունից:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացնելով ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել: Կարգավորման առարկան վերաբերում է Կառավարության հավանությանն արժանացած արտահանման ծրագրեր իրականացնող կազմակերպությունների խմբում ներառվող ընկերությունների համար շահութհարկի նվազեցված` 5 կամ 2 % դրույքաչափ կիրառելու արտոնյալ ժամանկահատվածի երկարաձգմանը: Առաջարկվում է ժամկետը երկարացնել 8 տարով:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց նաեւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկում է վերանայել նաեւ բույսերի վնասատուների դեմ կիրառվող կենսաբանորեն ավելի անվտանգ միջոցների իրացման հարկային կարգավորումները:

««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Առաջարկվում է թույլատրել արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի իրականացման գործունեությունը, սահմանել լիցենզավորման առանձնահատկությունները եւ պարտադիր պահանջները:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Անուշ Բեղլոյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսի զարգացման խթանմանը: Հեղինակներն ընդունել են նախագծի գործունեության ժամկետը մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը հետաձգելու՝ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ներկայացրած առաջարկը: Ընդունվել է նաեւ Կառավարության՝ մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար գործող օրենսդրությամբ նախատեսված տարեկան բազային տուրքի 100.000-ապատիկի չափով պետական տուրքը Երեւան քաղաքի մասով անփոփոխ թողնելու առաջարկը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ակնկալվում է կորպորատիվ իրավունքին վերաբերող կարգավորումները համապատասխանեցնել ժամանակի զարգացումներին, ինչպես նաեւ նախատեսել ընկերության կառավարման գործընթացում ճկունության կիրառման հնարավորություններ ու անհատականացված մոտեցումներ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի,  ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասի» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչեւ երկամսյա ժամկետով:

Հեղինակի նախաձեռնությամբ ««Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  հետ կանչվեց եւ դուրս եկավ շրջանառությունից:


21.05.2021
ԱԺ պատգամավորը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ միջոցառումներին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մայիսի 20-21-ը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ առցանց ձեւաչափով տեղի ունեցած միջոցառումներին եւ հանդես եկավ «Անկախ դիտորդական առաքելության դերն ընտրական գործընթացներում» թեմայով զեկույցով: Պատգամավորը ներկայացրեց Հայաստանում ընտրական գործընթացների նկատմ...

21.05.2021
«Խորհրդարան 1918-1920». Պառլամենտական ընտրությունների ժամանակ ինչպե՞ս էին վերահսկում ընտրացուցակները
Ալեքսանդրապոլի քաղաքային իշխանությունները կոչով դիմեցին սեփական քաղաքացիներին, որպեսզի վերջիններս ինքնակամ ներկայանան ու  ընդգրկվեն ընտրացուցակներում: «...Քաղաքային Վարչությունը խնդրում է այն քաղաքացիներին, որոնք մտցրած չեն Դումայի ընտրողական ցուցակների մէջ եւ որոնք նոր են եկել Ալեքսանդրապոլ, յ...

21.05.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ժամը 11:00-ին նախատեսված նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am