ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը մայիսի 20-21-ը մասնակցեց ԱՊՀ ՄԽՎ առցանց ձեւաչափով տեղի ունեցած միջոցառումներին եւ հանդես եկավ «Անկախ դիտորդական առաքելության դերն ընտրական գործընթացներում» թեմայով զեկույցով:
Պատգամավորը ներկայացրեց Հայաստանում ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության լայն շերտերի վերաբերմունքի փոփոխությունը՝ շեշտելով քաղաքացիական վերահսկման ինստիտուտի ներդրման կարեւորությունը եւ ազդեցությունը ժողովրդավարական գործընթացների մեկնարկի հարցում:
Տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների՝ որպես ինստիտուտ ձեւավորման օրենսդրական պատմական ակնարկը:
Կարեւորելով դիտորդական առաքելությունների դերը՝ պատգամավորը ներկայացրեց, թե ինչ գործունեությամբ են դրանք զբաղվում թե' ընտրությունների օրը եւ թե' դրան նախորդող օրերի ընթացքում: Նշվեց նաեւ, թե ինչպիսի կարեւոր զեկույցներով են հանդես եկել անկախ դիտորդական առաքելությունները:
Որպես ամփոփում՝ տիկին Ղազարյանը ներկայացրեց դիտորդական առաքելությունների եւ քաղաքական ուժերի բարձր գնահատականը վերջին արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, ինչը գնահատվել է որպես տարիներ տեւած ժողովրդավարական գործընթացների կապիտալիզացիա: