Մայիսի 24-ին Ազգային ժողովը կրկին բացել էր դռները. հյուրերն էին Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները եւ ուսուցիչները:
Նրանց հետ հանդիպեց ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: Նա աշակերտներին պատմեց, որ ինքը եւս մի քանի տարի սովորել է նույն դպրոցում:
Հյուրերը ներկայացրին իրենց մտահոգությունները միասնական քննություների վերաբերյալ, անդրադարձան 12-ամյա ուսուցման անարդյունավետությանը:
ԱԺ փոխխոսնակի առաջարկով բաց դասը շարունակվեց խորհրդարանի նիստերի դահլիճում: Այնտեղ աշակերտները բազմաթիվ հարցեր ուղղեցին Էնֆիաջյանին: Չխախտելով ավանդույթը` նրանք վերջում լուսանկարվեցին:
Այնուհետեւ աշակերտներն այցելեցին խորհրդարանի թանգարան եւ գրադարան: