National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.6.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
02.06.2021
Քննարկվեցին տնտեսական ոլորտին վերաբերող տարեկան կատարողականները
1 / 20

Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Հանրային ծառայությունները կարգավորող եւ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների, Պետական եկամուտների, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների տարեկան կատարողականները:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատվության ներքո նախատեսված 4 ծրագրերի շրջանակներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր շուրջ 171.2 մլրդ դրամ, ապահովվել  98.8 տոկոս կատարողական: Ըստ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ նախորդ տարվա համեմատ՝ նախարարության ծախսերն աճել են 4.1 տոկոսով կամ 6.6 մլրդ դրամով՝ հիմնականում պայմանավորված պետական պարտքի կառավարման ծրագրի շրջանակներում կատարված ծախսերի աճով:

Ատոմ Ջանջուղազյանը, անդրադառնալով 2020-ի ընթացքում պետական համակարգում տրված պարգեւավճարների չափին, տեղեկացրեց, որ պետական կառավարման համակարգում աշխատակիցների համար նախատեսված հանրագումարային հատուցման միջին ցուցանիշն ամսական 360 հազար դրամ է:  Նույն թվականին, ըստ հաշվարկային մեծության, 19 հազար 709 մարդ զբաղված է եղել պետական կառավարման համակարգում, որոնց աշխատանքի վարձատրության համար նախատեսված է եղել 87.4 մլրդ դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը նշեց, որ 2020-ին նախարարության բյուջեն կազմել է 9 մլրդ դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 8.4 մլրդ դրամ:

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանի ներկայացմամբ՝ «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրի իրականացման համար 2020-ի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել էր 5.2 մլրդ դրամ: Ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է շուրջ 3.9 մլրդ դրամ, ծախսերը՝ 3.7 մլրդ դրամ՝ ապահովելով 97.2 տոկոս կատարողական:

Ըստ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի՝ 2020-ին կոմիտեին հատկացվել է շուրջ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ՝ ծախսերը նվազել են 89.4 տոկոսով:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն էլ տեղեկացրեց, որ նախատեսված 12 ծրագրերի իրականացման համար հատկացվել էր 34.1 մլրդ դրամ: Տարվա ընթացքում կատարված փոփոխություններով, մասնավորապես՝ համավարակի կանխարգելման նպատակով, 20.8 մլրդ դրամ միջոցներ են հատկացվել ճգնաժամերի հակազդմանը եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցմանն ու վերացմանը միտված ծրագրի իրականացման համար: Կատարողականը եղել է շուրջ 82 տոկոս:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ համավարակով եւ պատերազմով պայմանավորված՝ ՊԵԿ-ն աշխատանքը 2020-ին կազմակերպել է ստեղծված իրավիճակին համապատասխան: Միջոցառումների մի մասն ուղղված է եղել օրինախախտ հարկ վճարողների դեմ պայքարին եւ  ստվերային տնտեսության կրճատմանը: Հարկային վարչարարության եւ բիզնես միջավայրի բարելավման  նպատակով իրականացվել են բարեփոխումներ: Իրականացվել է հակաճգնաժամային 5 միջոցառում:

Կառույցը հարկ վճարողներին էլեկտրոնային եղանակով ուղարկել է մոտ 25 հազար ծանուցում, ստացել՝ 5 հազար բացատրություն: Սեպտեմբերի տվյալների համաձայն՝ եկամուտ-հարկման բազա ապահոված աշխատատեղերի քանակը կազմել է 632 հազար, եկամուտ ապահոված աշխատատեղերինը՝ 636.6 հազար: Համեմատության համար նշվեց, որ այս թիվը 2019-ին պակաս է եղել 18 հազարով:

Հաշվետու տարում համալիր հարկային  ստուգումները, վերստուգումներն ու լուծարային ստուգումները  2019-ի համեմատ նվազել են 10.2 տոկոսով: Սա, ինչպես ասաց Էդվարդ Հովհաննիսյանը,  ՊԵԿ որդեգրած քաղաքականության  շրջանակում է, որի նպատակն է նվազեցնել ստուգումների քանակը եւ գործել հնարավորինս հասցեական:

2020-ի ընթացքում կառույցն իրականացրել է մոտ 14 հազար թեմատիկ ստուգում, ինչը 2019-ի համեմատ ավելի է եղել 2400-ով կամ 21 տոկոսով: Հաշվետու տարում իրականացվել է 12 հազարից ավելի ՀԴՄ ստուգում, որը նախորդ տարվա  համեմատ ավելի է եղել 3100-ով կամ  ավելի քան 34 տոկոսով: Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ 2020-ին հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն  385.2 մլրդ դրամ, իսկ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը՝  22.4 տոկոս:

ՊԵԿ-ի ծախսերը 2020-ին կազմել են մոտ 29.3 մլրդ դրամ,  իրականացվել է 10 միջոցառում, կատարողականը կազմել է 28.8 մլրդ դրամ:

Կոմիտեում կատարվել են  կառուցվածքային փոփոխություններ:   Գործառույթների կրկնման պատճառով 52-ով կրճատվել է հաստիքների թիվը:

Հաջորդիվ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտնեց, որ նախարարությունը  հաշվետու տարում պատասխանատու է եղել 22 ծրագրի իրականացման  համար: 181 միջոցառման  իրականացման համար հատկացվել է 207.9 մլրդ դրամ՝ նախատեսված 243 մլրդի դիմաց, կատարողականը կազմել է 85.6 տոկոս:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովների պատասխանատուներն անդրադարձան կառույցների՝ հաշվետու տարվա գործունեությանը:


02.06.2021
Օրենսդրական առաջարկի նպատակն անշարժ գույքի կառուցապատմամբ զբաղվող տնտեսվարողների համար կանխատեսելիության ապահովումն է
«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկման ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը: Նախագծի նպատակն անշարժ գույքի հարկման համակարգի վերանայման արդյունքում ...

02.06.2021
Հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Հունիսի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»», ««Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյ...

02.06.2021
Կառավարությունն առաջարկում է լրացում կատարել ՀՀ հարկային օրենսգրքում
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի ներկայացմամբ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով սահմանվում է ՀՀ կողմից վավերացված միջազգային պայ...

02.06.2021
Քննարկվեց հրավառությունների իրականացման սահմանափակումներ նախատեսող օրենսդրական փաթեթը
««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից մի շարք օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում քննարկվեց առաջին ընթերց...

02.06.2021
Վերականգնվող էներգիա օգտագործող կայաններին իրավունք կտրվի էլեկտրաէներգիա վաճառել բացառապես մրցակցային պայմաններով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 2-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաս...

02.06.2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

02.06.2021
Պատերազմում անմահացած հերոսների երեխաներն այցելեցին Գեղագիտության ազգային կենտրոն եւ «Փոքր թատրոն»
Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Ազգային ժողովը հյուրընկալել էր 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների երեխաներին: Խորհրդարանում հիշարժան պահեր անցկացնելուց հետո նրանց հենց Ազգային ժողովի ընդունարանում անակնկալ դիմավորեցին Գեղագիտության ազգային կենտրոնի՝ «Փոքր թատրոնի» դ...

02.06.2021
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am