Սանկտ Պետերբուրգում գտնվող ՌԴ ճենապակու ամենահին թանգարան-գործարանը 1744-ին հիմնադրել է Ելիզավետա կայսրուհին: Կայսերական ճենապակու գործարանում կա ավելի քան 30.000 ցուցանմուշ: Դրանցից մեկը՝ Ֆյոդոր Դոստոեւսկու «Սպիտակ գիշերներ» պատմվածքի հիման վրա ստեղծված մի ափսե, հանգրվանել է ԱԺ արարողակարգի թանգարանում: Այն հեղինակել է ճենապակու գործարանի 1980-ականների գլխավոր նկարիչ Անդրեյ Լարիոնովը: