National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2021

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.10.2021
Բարեփոխվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը
1 / 10

Հոկտեմբերի 19-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Սիսակ Գաբրիելյանի նախագահությամբ կայացած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանի, Վահագն Հովակիմյանի, Թագուհի Ղազարյանի եւ Սարգիս Խանդանյանի հեղինակած ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Քաղաքացիական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Նախաձեռնության համահեղինակ Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ շրջանառության մեջ դրվելուց  հետո փաթեթի վերաբերյալ  բազմաթիվ քննարկումներ ու առաջարկներ են  եղել,  եւ այսօր  հանձնաժողովի քննարկմանը ներկայացվել է   լրամշակված տարբերակը:  Առաջարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում   սահմանել «չնույնականացված աղբյուր» եզրույթը: Ըստ այդմ՝ չնույնականացվող աղբյուր են հանդիսանում  համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ  համացանցային հավելվածի օգտահաշիվը կամ ալիքը կամ էջը,  որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են կամ ակնհայտ կեղծ են կամ թերի են, եթե այդ թերությունը թույլ չի տալիս նույնականացնել աղբյուրը   տնօրինողին: Տնօրինողի նույնականացման տվյալներն են աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը: Եթե վերջինս  լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նույնականացման տվյալ է նաեւ պետական հաշվառման համարը: Եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գրանցման համարը:

Այս կարգավորումները կտարածվեն նաեւ համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների վրա:

Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ նման կեղծ աղբյուրներից տեղեկատվություն տարածող լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից, եթե այդ տեղեկատվությունը չնույնականացվող  աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն է՝ անկախ այդ աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:

Առաջարկվում են նաեւ այլ փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողների հավատարմագրման կարգին, լրատվամիջոցների տարեկան հաշվետվություններին:

Նախաձեռնության նպատակը 2003 թվականին ընդունված օրենքի համապատասխանեցումն է  ժամանակի թելադրանքին:

Մտքերի փոխանակության շրջանակում Արթուր Հովհաննիսյանը շեշտել է, որ փոփոխությունների նպատակը լրատվական դաշտի առողջացումն է եւ հանրությանը զերծ պահելը վիրավորանք, զրպարտություն պարունակող տեղեկություն կամ  ապատեղեկատվություն ստանալուց:

«Խոսքի ազատության սահմանափակմանն է ուղղված այս նախաձեռնությունը»,-նման տեսակետ է արտահայտել հանձնաժողովի անդամ Էլինար Վարդանյանը: Նա եւ պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկել են  հետաձգել փաթեթի քվեարկությունը, ինչը  հեղինակները  չեն ընդունել՝ պարզաբանելով, որ փաթեթը մոտ 10 ամիս քննարկվել է շահագրգիռ կազմակերպությունների եւ փորձագետների հետ:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դրական է գնահատել փաթեթի լրամշակված տարբերակը՝ նշելով, որ  դրանում չկա որեւէ դրույթ, որը  կարող է դեմ լինել  ժողովրդավարական արժեքներին կամ  կարող է ուղղված լինել բարեխիղճ լրատվամիջոցների դեմ:

Օրենսդրական նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն կառաջարկվի ընդգրկել ԱԺ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

Նիստի օրակարգում ընդգրկված երեք օրենսդրական նախաձեռնությունների քննարկումը հետաձգվել է:


19.10.2021
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ
Հոկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր  քարտուղար Վահան Նարիբեկյանը եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հեղինե Խաչիկյանը հանդիպել են Իտալիայի Պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամության խմբի ն...

19.10.2021
Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց  նիստի աշխատանքներին: Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակմա...

19.10.2021
Փոփոխություններ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած  «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի...

19.10.2021
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների հետ
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդի...

19.10.2021
Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերին: Հայկ Կոնջորյանը կարեւորել է երկու երկրների միջեւ  միջխորհրդարանական կապերը,...

19.10.2021
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

19.10.2021
Քննարկվել է ՏՏ ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ պետությունների համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության մասին» համաձ...

19.10.2021
Գործադիրը լրացում է նախատեսում «Պետական սահմանի մասին» օրենքում
««Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: Նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի ...

19.10.2021
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կրկին չի ընտրել նախագահի տեղակալ
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 19-ի նիստում քննարկել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը:  Քննարկումների արդյունքում Արթուր Ղազինյանը չի ընտրվել հանձնաժողովի...

19.10.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:   ...

19.10.2021
Կկայանա քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, 334 սրահում տեղի է ունենալու «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկում-հանդիպում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS