Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն Հայրենիքի զոհված քաջորդիների հիշատակին:
Նրանք ծաղիկներ են խոնարհել արցախյան գոյամարտի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում ընկած հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկի շիրիմներին: ՀՀ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Հավերժ փառք եւ խոնարհում մեր նահահատակների հիշատակին, ուժ եւ զորություն Հայոց բանակին: