National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
14.04.2022
Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպիտի գա, Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղում պիտի ունենա իրավունքներ, ազատություններ ու կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան
1 / 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի 2021թ. կատարման զեկույցի վերաբերյալ եզրափակիչ ելույթում անդրադարձել է երկօրյա քննարկումներին եւ իր ելույթին հաջորդած արձագանքներին, ինչպես նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեպետ ինքը երեկ ներկայացրել էր 1998-2018թթ. տեղի ունեցած իրադարձությունների շղթան, սակայն Սերժ Սարգսյանն ընդամենը մեկ դրվագի է անդրադարձել՝ ասելով, որ ԼՂ հարցի փուլային կարգավորման շուրջ չի բանակցել երբեք: «Հենց այս դրվագի պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում, որ 1998թ. իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու»,- ընդգծել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացից: Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իբրեւ իրենք ուզում են հանձնել Ղարաբաղը՝ վարչապետը պարզաբանել է. «Եթե մենք ուզենայինք Ղարաբաղը հանձնել, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչեւ վերջ կտանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք»:

Խոսելով իր երեկվա ելույթի մասին՝ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. «Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի համար, որովհետեւ նախորդ շրջանի բանակցային ամբողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական եւ դիվանագիտական տարածությունից: Մենք Հայաստանի եւ Արցախի համար պետականությունը պահպանելու ճանապարհ ենք բացում»:

ՀՀ վարչապետն անընդունելի է համարել արցախահայության՝ Ղարաբաղը լքելու գաղափարը: «Ղարաբաղի ժողովուրդը դուրս չպիտի գա, Ղարաբաղում պիտի ապրի, Ղարաբաղում պիտի ունենա իրավունքներ, ազատություններ ու կարգավիճակ: Ղարաբաղի ժողովուրդը Ղարաբաղում պիտի լինի ղարաբաղցի, արցախցի եւ հայ»,-շեշտել է նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ելույթի ավարտին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են նահատակների հիշատակը:

Մանրամասները՝ տեսանյութում: