National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.4.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
22.04.2022
Արթուր Դավթյանը ներկայացրել է ՀՀ դատախազության 2021թ. հաշվետվությունը
1 / 3

Քրեական հետապնդման մարմինների համար հաշվետու տարին աշխատանքի ծանրաբեռնվածության եւ բարդությունների առումով արտառոց տարի է եղել. հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 22-ի նիստում` ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատախազության 2021թ. գործունեության մասին» հաղորդումը:

2021թ. ընթացքում Հայաստանի բոլոր նախաքննական մարմինների վարույթում քննվել է շուրջ 44.751 քրեական գործ: Նախորդ տարվանից 10.000-ով ավելի: «Ընդ որում դատախազական ծանրաբեռնվածությունը 44.751 քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնելիս 1 դատախազի հաշվով կազմել է շուրջ 123 քրեական գործ: Քննիչի միջին ծանրաբեռնվածությունը հանրապետությունում եղել է 76 քրեական գործ»,- հայտնել է ՀՀ գլխավոր դատախազը:

Վերոնշյալ քրեական գործերի քննության ընթացքում դատախազական ներգործության միջոցները ծանրաբեռնվածության մեջ ոչ միայն չեն զիջել թվային ցուցանիշներով, բովանդակային արդյունավետությամբ, այլեւ կրկնակի աճ են գրանցել: «Տարվա ընթացքում կայացվել է շուրջ 9000 դատախազական ակտ: Էապես ավելացել են դատախազական ցուցումների թվերը: Դատախազների կողմից տրվել է 5300 ցուցում, որը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- ընդգծել է Արթուր Դավթյանը:

Հաշվետու տարում դատախազության համար շարունակել է առաջնային մնալ կոռուպցիայի դեմ պայքարը: Տարվա ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդում է իրականացվել 1698 անձի նկատմամբ, ինչը 300-ով ավելի է նախորդ տարվանից:

«Այդ 1698 անձանցից մոտ 600-ը պաշտոնատար անձինք են: Տարվա ընթացքում հաջողվել է քննությունն ավարտել եւ դատի տալ մոտ 433 անձի` կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար: Տարվա ավարտի դրությամբ ընթացիկ քրեական գործերով բացահայտված` պետությանը պատճառված վնասը կազմել է 443 միլիարդ դրամ: Միայն նախորդ տարվա ընթացքում փաստացի քննության փուլում վերականգնվել է 7 միլիարդ դրամի վնաս: Այս քրեական գործերի մեծամասնությունն արդեն երկար ժամանակ քննվել էր: Ակնհայտ է, որ պետությանը պատճառած վնասի հաշվարկը, դրա պարզումը, ապացուցողական հիմնավորումը ժամանակատար են եւ պայմանավորված են նաեւ փորձաքննությունների նշանակմամբ, ուստի դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործերով արդյունքը տեսնում ենք ավելի ուշ: Իսկ այս տարվա առաջին եռամսյակում արդեն ունենք պետությանը պատճառված վնասի 19 միլիարդ դրամի վերականգնում: Սա վկայում է, որ ավելի վաղ հարուցված քրեական գործերը մոտենում են հանգուցալուծմանը»,- շեշտել է Գլխավոր դատախազը:

Պետական շահերի պաշտպանության ոլորտում ներկայացվել է շուրջ 77 հայց` 626 միլիոն դրամ հայցագնով, որից 39-ը բավարարվել է դատարանների կողմից, եւ 264 միլիոն դրամ վերականգնվել է:

Գլխավոր դատախազը, անդրադառնալով դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման ուղղությամբ կատարած աշխատանքներին, նշել է, որ համապատասխան վարչությունը ձեւավորման առաջին օրվանից ծանրաբեռնված եւ մեծածավալ աշխատանք է իրականացրել: Տարվա կրտրվածքով վարչության վարույթում գտնվել է 279 անձի վերաբերյալ ուսումնասիրություն: Տարեվերջին ավարտված են եղել 14 անձի վերաբերյալ ուսումնասիրություններ, որոնցով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 94 անշարժ գույք, 23 շարժական գույք, 23 ընկերությունում մասնակցություն եւ 27 միլիարդ դրամ գումար: Այս պահին դատարան ներկայացվել է 6 հայց:

Արթուր Դավթյանը նշել է, որ դատախազության հաջորդ առաջնահերթությունը եղել է 2020թ. 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի քննությունը: 2021թ. ընթացքում վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ. տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ: «55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ. արդեն իսկ ավարտված քրեական գործերով պարզվել է, որ, ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազմաթիվ սպաներ, այդ թվում` բարձրաստիճան սպաներ, մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսեւորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաեւ դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին, այդ առումով եւս արդեն իսկ քննության արդյունքներով դատախազությունն ունի պատկեր` օբյեկտիվ ապացույցներով փաստագրված: Դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության զինծառայողները թույլ են տվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, իրականացվել է քաղաքացիական անձանց սպանություն, խախտվել են պատերազմ վարելու կանոններ, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել, վնասվել ու ոչնչացվել են հայկական պատմամշակութային արժեքներ եւ ազգային ատելության հողի վրա իրականացվել են բռնություն գործադրելու, խոշտանգման, սպանության գործողություններ:

Գլխավոր դատախազի խոսքով` ծավալուն հաղորդման մեջ ներկայացված են դատախազության ինչպես ձեռքբերումները, այնպես էլ բացթողումները:

Հանձնաժողովը տարեկան հաշվետվությունն ընդունել է ի գիտություն:
 
 
 


22.04.2022
Ռուս-հայկական հարաբերություններում ունեցած ներդրման համար շնորհակալագիր է հանձնվել ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից ռուս-հայկական հարաբերություններում ունեցած մեծ ներդրման համար ապրիլի 22-ին շնորհակալագիր է հանձնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովին, ով ռուսական համայնքը ներկայացնող օրենսդիր է: Շնորհակալագիրն Ալեքսեյ ...

22.04.2022
Հակոբ Արշակյանի նախագահությամբ Ստեփանավանում կայացել է ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաեւ «Բարեկամության, համագործակցությա...

22.04.2022
Քննարկվել է Կառավարության ներկայացրած արձանագրությունը` միտված անօրինական միգրացիայի դեմ պայքարին
Հայաստանի Հանրապետության եւ Լիտվայի Հանրապետության միջեւ ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման մասին» արձանագրությամբ նախատեսվում են քաղաքացիների հետընդունման գործընթացի իրականացման մի շարք կ...

22.04.2022
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացմանը
Ապրիլի 22-ին Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Ալեքսանդր Պուշկինի արձանի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկա են եղել ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ  միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, երկու երկրներ...

22.04.2022
Կբարելավվի Հայաստանում եւ Բելառուսում առանց թույլտվության բնակվող քաղաքացիների հետընդունման գործընթացը
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջեւ հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ստորագրվել է 2021թ. հոկտեմբերին` Մինսկում: Համաձայնագրի նպատակն է կողմերի օրենսդրությանը համապատասխան սահմանել պատասխանատվությո...

22.04.2022
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

22.04.2022
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am