National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.5.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
04.05.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը զսպումների եւ հակակշիռների գործող համակարգ է. Քրիստիննե Գրիգորյան
1 / 1

«2020թ. ադրբեջանական զինված ուժերի պատերազմական գործողությունները եւ ադրբեջանական զորքերի ապօրինի ներկայությունը մեր երկրի որոշ հատվածներում սկզբունքորեն փոխել են Պաշտպանի գործունեության առանձնահատկություններն ու ուղղությունները»,- ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը` մայիսի 4-ին ԱԺ հերթական նիստում ներկայացնելով «2021թ. ՀՀ ՄԻՊ-ի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Նա նշել է, որ 2020թ. եւ 2021թ. խիստ անհրաժեշտ է եղել 24-ժամյա ռեժիմով փաստահավաք աշխատանքների իրականացումը:

Հաշվետու տարում ինտենսիվ աշխատանք է տարվել ռազմական գործողությունների համատեքստում Ադրբեջանի զինված ուժերի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու, անհրաժեշտ իրավական գնահատական տալու եւ դրանք միջազգային կառույցներին ներկայացնելու համար:

Նշվել է, որ ՄԻՊ-ի աշխատակազմն այս աշխատանքները կատարել է համավարակի պայմաններում:

2021թ. Մարդու իրավունքների պաշտպանի գլխավորությամբ պարբերական այցեր են կատարվել սահմանամերձ բնակավայրեր, որոնց արդյունքում մշակվել եւ իրավասու պետական մարմիներին ու միջազգային կառույցներին են ներկայացվել զեկույցներ` արձանագրված խախտումների վերաբերյալ:

Կատարված արձանագրումների հիման վրա որպես հիմնարար առաջարկություն է ներկայացվել Ադրբեջանի հետ սահմանամերձ բնակավայրերի հարեւանությամբ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու գաղափարը, որն իր արտացոլումն է գտել ԵԽԽՎ այս տարվա հունվարին ընդունված բանաձեւում:

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ-ի գործունեության երաշխիքներին: Նշվել է, որ Պաշտպանի աշխատանքի արդյունավետության գրավական են նաեւ այն օրենսդրական երաշխիքները, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ անկախության անհրաժեշտ մակարդակ:

Ըստ նրա` գործնականում Պաշտպանն արձանագրել է դեպքեր, որոնք պարունակել են իր գործունեության խոչընդոտների իրական վտանգներ: Դրանցից մեկը Պաշտպանի գործունեության իրականացման կապակցությամբ կեղծ էջերից կամ օգտահաշիվներից ատելության, վիրավորանքի, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ սխալ տեղեկությունների տարածումն է եղել:

Նշվել է նաեւ, որ Պաշտպանի աշխատակազմի դիտարկումներով Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անտեսել է Պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վերաբերյալ:

Քրիստիննե Գրիգորյանը կարեւորել է ՄԻՊ-ի օրենսդրության կատարելագործման գործառույթի իրականացումը:

Նախորդ Պաշտպանն ընդգծել է ՄԻՊ-ի եւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հետ համատեղ աշխատանքի կարեւորությունը:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների 2021թ. նոյեմբերի պաշտոնական բնորոշմամբ` Հայաստանում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում: Նշվել է նաեւ, որ ՄԻՊ-ը զսպումների եւ հակակշիռների արդեն իսկ գործող համակարգ է ապահովում:

ԵԽԽՎ-ի 2022թ. հունվարի բանաձեւում եւս մեկ անգամ անդրադարձել է Պաշտպանի հաստատությանը` որպես զսպումների եւ հակակշիռների ապահովման արդյունավետ հաստատության: Նշվել է, որ Պաշտպանի անկախությունն ամուր կերպով հաստատվել է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նաեւ վիճակագրություն: Եթե 2020թ. ստացվել է 14780 դիմում-բողոք, ապա 2021թ. դրանք անցել են 21000-ի սահմանը:

Դրական լուծում ստացած դիմումների դինամիկան հետեւյալն է` 2020 թ. 2200 է, իսկ 2021թ. այդ դիմումների թիվը 2750-ից ավելի է:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2022թ. հունվարին հրապարկված հանրային կարծիքի հարցման արդյունքներով Պաշտպանի գործունեությունից գոհ է եղել հարցմանը մասնակից քաղաքացիների 68 տոկոսը:

Նա կարեւոր է համարել այն հանգամանքը, որ ՄԻՊ-ի տարեկան հաղորդումը եւ «ՀՀ ՄԻՊ-ի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը հրապարակվել են նախորդ Պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ընթացքում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են բնագավառում առկա խնդիրներին, Պաշտպանի գործունեությանն ու առաջիկա ծրագրերին:

Մտքերի փոխանակությանը մասնակցած պատգամավորները հիմնականում դրական են գնահատել ՀՀ ՄԻՊ-ի 2021թ. տարեկան հաղորդումը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունը չափազանց կարեւոր դերակատարում ունի մեր հասարակության ձեւավորման եւ պետականության ամրապնդման ու կատարելագործման հարցում: «Մեր պետությունը վերջին 30 տարում ամբողջատիրական համակարգից անցում է կատարում դեպի ժողովրդավարական համակարգ, որն ունի դրական առումով իր չափազանց կարեւոր կողմերը եւ, իհարկե, ունի ներքին բարդություններ»,- ասել է ԱԺ պատգամավորը: Նա կարեւոր ձեռքբերում է համարել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձեւավորումն ու կայացումը: Ըստ Վիգեն Խաչատրյանի` ՄԻՊ-ը վատ չի կատարել իր պարտականությունները: Պատգամավորն առաջարկել է օրենսդրորեն ամրագրել, որ Պաշտպանը պաշտոնավարումից հետո առնվազն 5 տարի չի կարող զբաղեցնել քաղաքական որեւէ պաշտոն, քանի որ Պաշտպանը պետք է լինի անկախ, հեռու մնա պաշտոնավարման ընթացքում քաղաքականությամբ զբաղվելու գայթակղությունից:

«Մեր իրավունքները սկսվում են մեր ազատություններով: Մեր հանրապետությունը պետք է լինի ազատ երկիր: Քաղաքացիներն իրենց երկրում պետք է լինեն ազատ: Մենք ուզում ենք, որ մեր հասարակությունը ձեւափոխվի»,- ասել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության անհնազանդության ակցիաներին` նա նշել է, որ փողոցում մի գործընթաց է, որի նպատակը քաղաքացու ազատությունները խլելն է: Նշվել է, որ քաղաքացու կարեւորագույն ազատություններից է իշխանություն ընտրելու իրավունքը: Պատգամավորի հավաստմամբ` ընդդիմադիրները մի թեզ են նետել հանրության մեջ, թե գործող իշխանությանը կողմ քվեարկած 680000 ընտրողները սխալվել են: «Մենք պետք է ուղիղ խոսենք հասարակության հետ: Ընդդիմությունը քաղաքական գործունեություն է իրականացնում առանց բովանդակության: Նրանք ժողովրդի մեջ սերմանում են անվստահություն` սեփական ճակատագիրը տնօրինելու տեսանկյունից»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Նշվել է նաեւ, որ մենք պետք է կարողանանք սթափ կառավարել մեր երկրի ներկան ու ապագան:

Եզրափակիչ ելույթում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել շարունակելու խորհրդանական մշտական հանձնաժողովների հետ ինտենսիվ գործակցությունը:  


04.05.2022
Տեղեկատվություն խորհրդարանական ճեպազրույցների անցկացման մասին
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան մայիսի 5-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 դահլիճում: Ճեպազրույցներին կմասնակցի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:...

04.05.2022
Ժողովրդավարությունը երբեք չմեկնաբանենք որպես իշխանության կամ պետության թուլություն. Նիկոլ Փաշինյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանի հարցին
Ի՞նչ եք կարծում փողոցում ընթացող այս գործընթացների եւ ընդդիմության գործողությունների մասին. Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը: Պատասխանելով պատգամավորի հարցին՝ վարչապետը նշել է...

04.05.2022
Թույլ ենք տվել, որ ուսուցիչներն իրենք որոշեն իրենց աշխատավարձը բարձրանա, թե՞` ոչ. ՀՀ վարչապետ
«Նախորդ շաբաթ կայացված որոշմամբ` Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկվել է: Մենք կրկնապատկում ենք այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք կամավոր ատեստավորման գործընթաց են անցել», - ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա  հավելել է, որ այս պահին 470-ից ավելի ուսուցիչ կամավոր ատեստավորում ...

04.05.2022
Ախ չեք ուզու՞մ լսել, բա էդ ասեք. Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ իրենք գործուղվել են խորհրդարան՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը: Պատգամավորը բարձրաձայնել է այդ պահանջի վերաբերյալ իր հիմնավորումները: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր հասցեին հնչած մեղադրանքներ...

04.05.2022
Երկրորդ ընթերցմամբ նախագծերը քննարկվել են Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում: Նրա խոսքով` տ...

04.05.2022
Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ
Հայաստանի խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը մայիսի 4-ի ԱԺ նիստում ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության արդյունքները: Նա տեղեկացրել է, որ 107 պատգամավորից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 70-ը: 70 կողմ  ձայնով Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հե...

04.05.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...

04.05.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մայիսի 4-ին` ժամը 13:30-ին, 314 դահլիճում: Օրակարգը` այստեղ: ...

04.05.2022
ՀՀ-ում իրավակարգը պաշտպանված է գործին նվիրյալ ապաքաղաքական եւ հայրենասեր մարդկանց կողմից. Արթուր Դավթյան
Մայիսի 4-ին շարունակելով հերթական նիստերի աշխատանքը` խորհրդարանը քվեարկություններով ընդունել է նախորդ օրը քննարկված օրենքների նախագծերը: Այնուհետեւ շարունակվել է ՀՀ դատախազության 2021թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ ներկայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am