National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.2.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
27.02.2006
Հայտարարություն

Խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ օրից Ադրբեջանին բռնակցված հայաբնակ տարածքների նկատմամբ  հետեւողականորեն կիրառվել է հայաթափման քաղաքականություն: 1988 թվականի փետրվարից խորհրդային, ապա նաեւ անկախ Ադրբեջանի իշխանությունները  սանձազերծեցին այս քաղաքականության մի նոր արյունոտ փուլ, որի հետեւանքով լիովին հայաթափվեցին Նախիջեւանը, Դաշտային Արցախը, Գանձակը եւ հայկական բազմադարյան մշակութային ժառանգության հուշարձաններ պահպանած այլ բնակավայրեր:

Զանգվածային ջարդերով ուղեկցվող էթնիկ զտումների հետագա ծավալումը հնարավոր եղավ դադարեցնել միայն արցախահայության ինքնապաշտպանության եւ ազատագրական պայքարի շնորհիվ: Ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի հիման վրա իրականացված հանրաքվեով  հռչակվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Ադրբեջանի տիրապետության տակ մնացած հայաթափված տարածքներում այսօր էլ շարունակվում եւ նոր թափ է ստանում հայկական ներկայությունը վկայող պատմամշակութային արժեքների բարբարոսական ոչնչացումը:

Անցած տարեվերջին կատարված պետական ոճրագործության` ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման առիթով միջազգային հանրության զուսպ արձագանքից ոգեւորված` Բաքվի իշխանությունները ձեռնամուխ են եղել վանդալիստական մեկ այլ ծրագրի իրագործման` հինավուրց քրիստոնեական գերեզմանատան ոչնչացմանը:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը պարբերաբար բախվում են Ադրբեջանի դրսեւորած անհանդուրժողական դիրքորոշմանը: Տպավորություն է ստեղծվում, որ վերջինս, մոլորության մեջ գցելով միջազգային հանրությանը, ժամանակ է ձգում իր հայատյաց ծրագրերի իրականացման համար:

Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը վճռականորեն դատապարտում են Ադրբեջանում բորբոքվող հակահայկական հիստերիայի բոլոր դրսեւորումները` վրեժխնդրական հայտարարություններից մինչեւ համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը:

Բարձր գնահատելով Եվրախորհրդարանի բանաձեւը, որը դատապարտում է ադրբեջանական վանդալիզմի ու հայատյացության դրսեւորումները` միջազգային կազմակերպություններից ակնկալում ենք նման երեւույթների նկատմամբ հանդես բերել ավելի վճռական դիրքորոշում` հանուն տարածաշրջանում հակամարտությունների լուծման եւ խաղաղության, համերաշխության ու փոխադարձ հանդուրժողականության հաստատման:

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՒՄԲ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ


27.02.2006
Ինովացիոն զարգացումը օրենսդիրների քննարկման առանցքում
Ազգային ժողովի փետրվարի 27-ին մեկնարկած չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է 38 օրակարգային հարցեւ 17 միջազգային պայմանագիր: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ներկայացմամբ խորհրդարանականները օրակարգը հաստատելուց հետո անցան ներառված հարցերի քննարկմանը: Իսկ մինչ այդ, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը տեղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am