National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
07.10.2022
Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է. ԿԸՀ նախագահի թեկնածու Վահագն Հովակիմյան
1 / 4

Հայաստանի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրների զարգացումը հնարավոր է մեկ ճանապարհով՝ ժողովրդավարությամբ:  Այն մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Իր ելույթում այս համոզմունքն է հայտնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու Վահագն Հովակիմյանը:   

Ազգային ժողովը հոկտեմբերի 7-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ անդամների թեկնածուների ընտրության հարցերն են:

Վահագն Հովակիմյանը փաստել է, որ Հայաստանը վերջին տարիներին ընթանում է ժողովրդավարության զարգացման ուղիով, ինչն այսօր միջազգայնորեն արձանագրված փաստ է: «Չկա ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություն, չի կարող լինել ժողովրդավարություն»,- ընդգծել է Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրությունների դեմ իրականացված ցանկացած ոտնձգություն ոտնձգություն է մեր պետության ինքնիշխանության դեմ:

Թեկնածուի դիտարկմամբ՝ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգը վերջին 25 տարիներին անընդհատ զարգացել է, իսկ վերջին տարիներին առավել քան առաջընթաց է ապրել: Դրան նպաստել են ինչպես քաղաքացիները, այնպես էլ՝ հայաստանյան քաղաքական ուժերը, տեղական եւ միջազգային հասարակական կազմակերպություններն ու դիտորդական առաքելություն իրականացնող կառույցները, դեռեւս գործող ԿԸՀ-ն եւ այլն:

Ընտրական համակարգի բարեփոխումը շարունակական գործընթաց է, որի առանցքում պետք է լինի առավել թափանցիկության ապահովումը: Այս համոզմունքն է հայտնել Վահագն Հովակիմյանը:

Թեկնածուն վստահեցրել է՝ ընտրվելու դեպքում չի խնայելու ջանքերը, որպեսզի նպաստի, որ Հայաստանում ժողովրդավարությունն էլ ավելի զարգանա:

«ԿԸՀ նախագահի պաշտոնում գործելու եմ բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության, ի շահ ընտրական համակարգի հեղինակության եւ վստահելիության բարձրացման, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն էլ ավելի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային»,- հավաստիացրել է Վահագն Հովակիմյանը:

Պատասխանելով պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին, թե ինչ է թեկնածուի համար ժողովրդավարությունը՝ Վահագն Հովակիմյանն ասել է. «Ժողովրդավարությունն ինձ համար պետության զարգացման բանաձեւ է»:

Պատգամավորներ Էմմա Պալյանը եւ Խաչատուր Սուքիասյանը դրական են գնահատել Վահագն Հովակիմյանի առաջադրումը ԿԸՀ նախագահի պաշտոնում՝ ընդգծելով, որ նա, ընտրվելու պարագայում, լավագույնս կիրականացնի իր աշխատանքը:

ԿԸՀ նախագահի թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային ուղին ներկայացրել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: Նա Վահագն Հովակիմյանին գնահատել է որպես սկզբունքային, պայքարող, ժողովրդավարական արժեքները մշտապես գնահատող եւ արդարադատություն որոնող անձնավորություն:


07.10.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան հոկտեմբերի  10-ին ԱԺ 334 դահլիճում` հետեւյալ ժամանակացույցով. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն-11:00-11:20, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն-11:20-11:40, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն-11:40-12:00:...

07.10.2022
Խորհրդարանն ընտրել է ԿԸՀ անդամներ
ԿԸՀ անդամների թեկնածուների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքում 65 կողմ ձայնով Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Նունե Հովհաննիսյանը, Արուսյակ Տերչանյանը, Սիլվա Մարկոսյանը եւ Արմեն Սմբատյանն ընտրվել են ԿԸՀ անդամներ: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված վերոնշյա...

07.10.2022
ԿԸՀ նախագահ է ընտրվել Վահագն Հովակիմյանը
65 կողմ ձայնով Վահագն Հովակիմյանն ընտրվել է ԿԸՀ նախագահ: Այս մասին հայտնել է ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: Քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 65-ը: Հիշեցնենք, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար ա...

07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը եւ Արուսյակ Տերչանյանը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրելու համար առաջարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի եւ Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները: Հոկտեմբերի 7-ին հրավիրված ...

07.10.2022
Արուսյակ Ջուլհակյանն ընտրվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին կայացած արտահերթ նիստում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին: Արուսյակ Ջուլհակյանը շնորհակալություն է հայտնել խմբակցությանը՝ վստահելու եւ...

07.10.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.10.2022
ԿԸՀ անդամների թեկնածուներ են առաջադրվել Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը եւ Նունե Հովհաննիսյանը
«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածուներ է առաջադրել Աննա Գրիգորյանին, Ժիրայր Կարապետյանին եւ Նունե Հովհաննիսյանին: Թեկնածուների կենսագրական տվյալների, մասնագիտական որակների ու աշ...

07.10.2022
Հոկտեմբերի 7-ին` ժամը 13:30-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 7-ի ԱԺԽՈ-057-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ ,Ազգային ժողովի կանոնակարգե սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ԱԺ ...

07.10.2022
ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
Հոկտեմբերի 7-ին Ալեն Սիմոնյանի նախագահությամբ կայացել է ԱԺ խորհրդի նիստը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել հոկտեմբերի 7-ին` ժամը 13:30-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:   ...

07.10.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում առաջարկվել են ԿԸՀ նախագահի եւ անդամների թեկնածուներ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի եւ մյուս անդամների պաշտոններում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածուներ առաջարկելու մասին հարցերը: ԱԺ «Ք...

07.10.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am