National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.1.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
16.01.2023
Խորհրդարանը սկսել է հինգերորդ նստաշրջանի աշխատանքը
1 / 8

ՀՀ օրհներգի հնչյունների ներքո հունվարի 16-ին ազդարարվել է ԱԺ ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի բացումը, եւ խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները հաստատել են նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարված հերթական նիստերի օրակարգերը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներով` հարցնելով, թե ինչ ընթացքում են դրանք, արդյո՞ք նախատեսվում է քննարկում երկու խորհրդարանների միջեւ: ԱԺ նախագահը հայտնել է, որ հանդիպում նախատեսվում էր անցած տարվա սեպտեմբերի 19-ին, սակայն սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած դեպքերի պատճառով այդ հանդիպումը հետաձգվել է, եւ այս պահին ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի գործընկերների հետ որեւէ քննարկում չկա: Արձագանքելով` Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է գործընկերների հետ հանդիպման հնարավորություններով, ինչին ի պատասխան` ԱԺ նախագահն ասել է. «Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեմ պատկերացնում` մեկնելու Ձեր առաջարկն ինչպե՞ս կարելի է իրագործել: Առցանցի մասին կարող ենք քննարկել, հասկանալ: Եթե նման հնարավորություն տեսնում են նաեւ Արցախի մեր գործընկերները, ինչո՞ւ ոչ»:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի տեղեկացմամբ «Ավիացիայի մասին» օրենքում օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարեւոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետեւանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որեւէ իրավունքի տրամադրումը մերժելու լիազորությունը: Ըստ փոխնախարարի` օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հիմքերի առկայության դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարեւորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:
 


16.01.2023
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք հարցեր
Խորհրդարանը հունվարի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նպատակն է կարգավորել էլեկտրաէներգետիկական համակարգի` շուկայական նոր մոդելի անցման հետ կապված հարցերը: Նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման...

16.01.2023
Կառավարությունն առաջարկում է պարգեւատրվող մարզաձեւերի եւ միջոցառումների ցանկում ներառել նաեւ ռազմական խաղերը
Կառավարությունը «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում լրացումներով եւ փոփոխությամբ առաջարկում է լուծել երեք կարեւորագույն խնդիր: Առաջինը ռազմական խաղերի կարեւորությունն ընդգծելն է: ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի խոսքով դրանք հեղինակավոր մրցումներ են, որին երբեմն մասնակցում է մինչեւ 200 եր...

16.01.2023
Օրենսդրական առաջարկ՝ միտված հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը
Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» օրենքում: Նախագիծը միտված է հակադոպինգային քաղաքականության մշակմանը, «դոպինգ» հասկացության սահմանմանը: Ներպետական օրենսդրությունը համապատասխանեցվում է միջազգային չափորոշիչնե...

16.01.2023
Կսահմանվեն պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանությանը եւ օգտագործմանը վերաբերող հասկացությունները
Ամբողջությամբ կկանոնակարգվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառի իրավական դաշտը: Այս մասին նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը` հավելելով, որ օրենսդրական փաթեթը միաժամանակ կնպաստի պա...

16.01.2023
Նոր կարգավորումներ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում
Օրենսդրական առաջարկվող կարգավորմամբ Շուկայի վերահսկողության ու Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինները կկարողանան վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու ու վարչական տույժեր նշանակելու լիազորություններն իրականացնելիս պատասխանատվության միջոցներ կիրառել ոչ միայն տեխնիկական կանոնակա...

16.01.2023
Գործադիրը փոփոխություն է առաջարկում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում
Ուռուցքաբանական ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ միջուկային բժշկության զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն հանելով մասնավորեցման առ...

16.01.2023
Անօրինական ներկրված դեղերի տուգանքի չափերը կբարձրանան
««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը միտված է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: Այս մասին ասել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյ...

16.01.2023
Գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքն առաջարկվում է վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»
Առաջարկվում է գործող «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը վերանվանել «Պետական գաղտնիքի մասին»: Այդպիսով օրենքը կարդիականացվի եւ կհամապատասխանեցվի գործող օրենսդրությանն ու միջազգային չափանիշներին, օրենքից կհանվեն ծառայողական գաղտնիքին վերաբերող կարգավորումները: Արդյունքում` «Գաղտնի դրոշմագի...

16.01.2023
Հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները
Օրենսդրական փաթեթով հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ  է ներկայացվել, կիրառման նպատակահարմարությունից ելնելով` փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույ...

16.01.2023
Տնտեսվարողները սահմանին չեն վճարի արտադրության մեջ օգտագործվող, ներմուծվող հումքի ԱԱՀ-ն
Առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնել այն հումքից ու նյութերից, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար: ««Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկմ...

16.01.2023
Նախատեսվում է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին
««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի   ընդունումը պայմանավորված է դեպի երրորդ երկրներ արտահանման սահմանափակման կարգավորումները «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներով սահմանված պահանջներին համապատասխանեցնելու ան...

16.01.2023
Առաջարկվում է լիազորող նորմ սահմանել
««Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Առեւտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է հունվարի 16-ին: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը հայտնել է, ...

16.01.2023
Կառավարության որոշմամբ կսահմանվեն ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները
Գործադիրն առաջարկում է Կառավարության որոշմամբ սահմանել ձերբակալվածներին պահելու վայրերի շինության եւ կահավորման առանձնահատկությունները: Կառավարության որոշման համար առաջարկվում է նախատեսել լիազորող նորմ, որի շրջանակում վերոնշյալ առանձնահատկությունները կդառնան հստակ կարգավորման առարկա: ««Ձերբակալված ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am