National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.2.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
20.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել արձանագրության վավերացմանը վերաբերող օրինագծին
1 / 8

Համաձայնագրի 5.7 հոդվածը նախատեսում է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության  միջեւ էլեկտրոնային տեղեկատվության կանոնային փոխանակում ԵԱՏՄ եվրասիական տնտեսական հանձնաժողովի էլեկտրոնային համակարգի հիման վրա. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փետրվարի 20-ին  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում: Քննարկվել է ««2018 թվականի հունիսի 28-ին ստորագրված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կենտրոնական մաքսային մարմինների միջեւ «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների՝ մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 5.7 հոդվածի համաձայն՝ տեղեկությունների փոխանակման իրագործման մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Նրա խոսքով տեղեկատվության տրամադրումը կրում է վարչարարության իրականացման եւ արտաքին առեւտրի կանոնակարգման նպատակ: Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ հանձնաժողովը կսահմանի էլեկտրոնային հարթակների ստեղծման հնարավորություն եւ կապահովի այդ տեղեկատվության տրամադրումը:

Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն:


20.02.2023
Քննարկվել են Հայաստան-Իրան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր
2018 թվականի մայիսի 17-ին Աստանայում ստորագրվել եւ 2019 թվականի ապրիլի 11-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ եւ դրա անդամ պետությունների եւ ԻԻՀ միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը` նպատակ ունենալով ստեղծել բարենպաստ միջավայր եւ պայմաններ կողմերի միջեւ առեւտրատնտեսական հարաբեր...

20.02.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am