National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.04.2023
Խորհրդարանը շարունակել է Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքի եւ արդյունքների քննարկումը
1 / 30

Ազգային ժողովն ապրիլի 21-ին շարունակել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:

Նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թույլ է տվել վերականգնել նախորդ օրը տեղի ունեցած միջադեպից հետո դահլիճում չգտնվող ընդդիմադիր պատգամավորների` ելույթ ունենալու հնարավորությունը, ինչի համար նրանք գրանցվել էին դեռեւս ապրիլի 20-ին:

Առաջարկով հանդես է եկել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, առաջարկը պաշտպանել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Վերջինիս առաջարկով վերականգնվել է նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ելույթ ունենալու հնարավորությունը:

Ընդառաջելով առաջարկին` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գործընկերներին հորդորել է զերծ մնալ հայրենակիցներին վիրավորելուց եւ ելույթների մեջ հնարավոր սադրանքներից: «Կարծում եմ, որ մեր հայրենակիցները, որոնք ընտրել են ձեզ, մեզ, չպետք է ականատես լինեն, թե ինչպես են ընդդիմության պատգամավորներն այստեղ քողարկված վիրավորանքներ ասում, սադրում եւ հետագայում «զոհի» կարգավիճակով ներկայանում մամուլի առաջ: Եթե մենք կարողանում ենք ապահովել բովանդակային քննարկում, որը մինչ օրս եղել է, ես կարծում եմ, որ միանշանակ կարելի է վերականգնել ելույթ ունենալու հնարավորությունը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը:

Առողջ հասարակություն ունենալու հարցում պատգամավորներն իրենց ելույթներում ընդգծել են կրթված հասարակություն ունենալու, ճիշտ արժեհամակարգի կարեւորությունը, անդրադարձել մեծ տարածում գտած ատելության խոսքին ու անհանդուրժողությանը` նշելով դրանց կործանարար ազդեցությունը:

Ընդդիմադիր եւ իշխող խմբակցությունների պատգամավորներն անդրադարձել են կրթության հարցերին, սուբվենցիոն ծրագրերի կարեւորությանը, անվտանգային խնդիրներին, ԼՂ հակամարտությանն ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին, խաղաղության պայմանագրին, 44-օրյա պատերազմին, ժողովուրդ-իշխանություն կապի խզմանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի մասնակցությամբ երեկ խորհրդարանական ամբիոնի մոտ տեղի ունեցած միջադեպին, քննարկվող զեկույցին եւ այլ հարցերի: 

Ելույթներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները հակադարձել են ընդդիմադիր պատգամավորների այն մեղադրանքներին, թե իշխող ուժը փչացրել է հարաբերությունները բարեկամ երկրների հետ` փոխարենը ներկայացնելով Հայաստանի եւ մի շարք երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Պարսկաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի միջեւ ապրանքաշրջանառության ավելացող ծավալները:

Անդրադարձ է կատարվել գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին: Ընդգծվել է, որ գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ թանկացել են պարարտանյութն ու թունաքիմիկատները, դժվարացել սերմնացուի ձեռքբերումը, թանկացել դիզվառելիքը: Բարձրացվել է նաեւ ՀՀ տարածքում առկա անջրդի եւ չոռոգվող հողատարածքների հարցը:

Ընդդիմադիր պատգամավորների խոսքով փաստաթղթում բացակայում են դատաիրավականի ոլորտի ձախողումների եւ բացթողումների մասին արձանագրումները: 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը: Խմբակցության ղեկավարն անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին, ներքաղաքական խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորման տարբերակներին եւ դրա շուրջ տասնամյակների ընթացքում տեղի ունեցած բանակցային գործընթացներին` ընդգծելով, որ Հայաստանի ոչ մի նախագահ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա եւս իր ելույթում անդրադարձել է ներքաղաքական հարցերին եւ ԼՂ հակամարտության խնդրին: «Արցախի Հանրապետությունը մեզ համար Արցախի Հանրապետություն է` ինքնորոշման ճանապարհին գտնվող: Եվ  բանակցային ամբողջ փաթեթը, որ մենք ունեցել ենք, հիմք է հանդիսացել Արցախի նաեւ միջազգային ճանաչման համար: Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ հիմք է ստեղծել միջազգային ճանաչման, եւ Մինսկի համանախագահությամբ գործող  ամբողջ բանակցային գործընթացը դրան է ուղղված եղել»,- ասել է խմբակցության ղեկավարը:

Ըստ Սեյրան Օհանյանի` Կառավարության ծրագրի` 2022 թվականի կատարողականը ձախողվել է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը հայտնել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Նա անդրադարձել է իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին եւ ընդդիմադիր գործընկերների կողմից իշխանությանն ուղղված մեղադրանքներին` փաստարկված հակադարձելով դրանց: «Այս օրերին աննախադեպ քննարկում ունեցանք: Բոլոր հարթություններով քննարկվեցին թե' տնտեսական, թե' ենթակառուցվածքային, թե' անվտանգային եւ թե' կրթության հարցերը: Վստահաբար կարող եմ ասել, որ խորհրդարանական մեծամասնությունը` որպես Կառավարության քաղաքական հենարան, իր տեղում է»,- ասել է Հայկ Կոնջորյանը եւ հավելել, որ անօգուտ են այն բոլոր ջանքերը, որոնք շատ հաճախ նպատակ են հետապնդում թուլացնելու մեր պետությունը, Կառավարությունը եւ խորհրդարանական մեծամասնությանը: «Այս զեկույցի քննարկումից  հետո առավել եւս հաստատվեց դրանց սնանկությունը»,- շեշտել  է խմբակցության ղեկավարը:

Հայկ Կոնջորյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը կատարած աշխատանքի համար եւ հավաստիացրել, որ քաղաքական մեծամասնությունը շարունակելու է լինել Կառավարության քաղաքական հենարանը: 
  
Կառավարության ծրագրի` 2022 թվականի կատարողականի վերաբերյալ քննարկման ընթացքում եզրափակիչ ելույթներով հանդես են եկել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նրանք անդրադարձել եւ պատասխանել են պատգամավորների ոլորտային հարցադրումներին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ նախագահին` այսօր առավոտյան կայացրած որոշման համար եւ ընդդիմության ամենամեծ խմբակցության ղեկավարին` կառուցողական ելք առաջարկելու համար», - եզրափակիչ ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարն արձագանքել է պատգամավորների ելույթներում հնչած որոշ թեզերի եւ պնդումների, տվել պարզաբանումներ:

Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել ընդդիմության գործընկերների այն դիտարկման հետ, թե Կառավարության ներկայացրած փաստաթղթում ընդգծված ձեռքբերումները ՀՀ քաղաքացիները չեն զգում: Վարչապետը փաստել է, որ վերջին 5 տարիների ընթացքում կառուցված, հիմնանորոգված 2500 կմ ճանապարհներով ՀՀ քաղաքացին չի կարող չերթեւեկել: 
  
Վարչապետի եզրափակիչ ելույթն ամբողջությամբ՝ այստեղ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:
 


21.04.2023
Գեւորգ Պապոյանն ու Հասմիկ Հակոբյանն ԱԺ-ում ընդունել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն ապրիլի 21-ին խորհրդարանում հյուրընկալել են Կանադական խորհրդարանական կենտրոնի ներկայացուցիչներ Իվո Բալինովին, Փոլ Բելայլին եւ Հովհաննես Մարգարյանցին: Հյուրերը պատգամավորների հետ քննարկել են ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացմանն...

21.04.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է արտահերթ նիստում քննարկված օրենսդրական նախաձեռնությունները
Կառավարությունն առաջարկում է ներդնել ոստիկանության ծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար: Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ: «Ոստիկանությունում ծառայության մասի...

21.04.2023
Տեղեկատվություն
Ապրիլի 23-ին` ժամը 12:45-ին, Սյունիքի Տեղ համայնքի համայնքապետարանում տեղի կունենա Հայաստան ժամանած Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը, որին կարող են մասնակցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները: Միջ...

21.04.2023
Սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում կիրականացվի վերահսկողություն. փոփոխություններ «Սնանկության մասին» օրենքի նախագծում
Նախագծի նպատակն է սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում պատշաճ կարգով իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում վերահսկողություն. ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականու...

21.04.2023
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն ավելի վաղ կսկսի գործել. փոփոխություններ են առաջարկվում ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում
2022 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքը, որը նախատեսում է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ դնել 2024 թվականի հունվարի 1-ից: Ներկայացված իրավակարգավ...

21.04.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին
Կառավարությունն առաջարկում է լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում: Օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստո...

21.04.2023
Քրեական պատասխանատվություն է նախատեսվում ինքնիշխանությունից բռնի հրաժարվելուն ուղղված գործողությունների համար
Նախագծի նպատակն է նախատեսել  պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցներ. ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 21-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քրեական օրենսգրքում ...

21.04.2023
Քննարկվել է ՀՀ դատախազության 2022 թ. գործունեության մասին հաղորդումը
2022 թվականի ընթացքում Հայաստանում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 1858 դեպք: 2021 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերը նվազել են 66-ով կամ 3,4 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է ընտրակաշառք տալու եւ ընտրակաշառք ստանալու դեպքերի նվազմամբ: Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավակ...

21.04.2023
Գործադիրը լրացում է առաջարկում «Հանրային ծառայության մասին» օրենքում. հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին
Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է ՀՀ նախագահի հրամանագրի հրապարակման պահից: Թեեւ նշված մասերով նախատեսված է` ո՞ր պահից է Կառավարության անդամը ստանձնում եւ դադարեցնում իր լիազորությունները, սակայն պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է բոլոր այն դեպքերին, երբ Կառավար...

21.04.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակման առաջին մաս եւ երկրորդ մաս:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am