National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.4.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.04.2023
Հայ խորհրդարանականները իսպանացի գործընկերներին են ներկայացրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
1 / 9

 Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հրավերով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 25-27-ն աշխատանքային այցով գտնվել է Իսպանիայի Թագավորությունում` Մադրիդում: Պատվիրակության կազմում ընդգրկված են եղել պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը եւ Լիլիթ Գալստյանը:

Այցի ընթացքում խորհրդարանականները հանդիպումներ են ունեցել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Պաու Մարի Կլոսեի գլխավորությամբ, ինչպես նաեւ ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի խորհրդարանի պատվիրակության ղեկավար, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Պերե Ժոան Պոնսի եւ պատվիրակության անդամների հետ: Հանդիպումներին մասնակցել է նաեւ Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը:

Հանդիպումների ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի Կլոսեն կարեւորել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Իսպանիա եւ միջխորհրդարանական շփումների ակտիվացումը: Նա նշել է, որ մի քանի օր առաջ պատիվ է ունեցել ներկա գտնվել Մադրիդի Կոմպլուտենս համալսարանում հայագիտության ամբիոնի բացման արարողությանը:

Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի կողմից Հայաստանին համերաշխություն եւ աջակցություն, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի կապակցությամբ մտահոգություն հայտնող հայտարարությունների միաձայն ընդունումը: Կարեւորվել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման քաղաքացիական առաքելության տեղակայումը: ԱԺ պատվիրակության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ խորհրդում Իսպանիայի առաջիկա նախագահությունը կնպաստի Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը եւ կայունությանն առնչվող հարցեր:

Պատվիրակության անդամները հանգամանալից ներկայացրել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ստեղծված իրավիճակը` անընդունելի համարելով միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղակայումը: Այս համատեքստում ընդգծվել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը:

ԵԱՀԿ ԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ վեհաժողովի շրջանակում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությանը եւ Վանկուվերում կայանալիք առաջիկա տարեկան նստաշրջանի աշխատանքներին վերաբերող հարցեր:


27.04.2023
Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանն ապրիլի 27-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, հարգելի' նախագահող, Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Կատրուգալոսին այս հիանալի զեկույցի համար, որը մանրամասն ներկայացնում է մի կողմից ազգայ...

27.04.2023
Ադրբեջանի հռետորաբանությունը եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրանքները չեն խոսում հայ ժողովրդի հետ այդ երկրի հայտարարած խաղաղ համակեցությամբ ապրելու մասին. Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խմբակցության պատգամավորներ Աղվան Վարդանյանն ու Արթուր Խաչատրյանն ապրիլի 27-ին հանդիպել են Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի հետ: Սեյրան Օհանյանն անդրադարձել է Հայաստանի անվտանգային խնդիրներին, Լա...

27.04.2023
Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու վերաբերյալ որոշումն Ադրբեջանն առ այսօր չի կատարել. Արուսյակ Ջուլհակյան
ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում` ապրիլի 26-ին,  ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորը նշել է. «Շնորհակալություն, հարգելի նախագահող, Հարգելի գործընկերներ, Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք անդրադարձանք Մարդու իրավունքների եվրոպական դա...

27.04.2023
Վլադիմիր Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ապրիլի 26-ին  ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Շնորհակալություն, տիկին նախագահող, Հարգելի գործընկերներ, Նախ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել եւ շնորհավորել պարոն Կոնստանտինոս Էֆստաթիույին այս զեկույցի համար...

27.04.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին կգումարի արտահերթ նիստ
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 2-ին` ժամը  9:00-ին, 314 դահլիճում կգումարի արտահերթ նիստ` հետեւյալ օրակարգով: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am