National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.05.2023
Տեսչական մարմինը կայացվող որոշումների չկատարման փաստն արձանագրելու դեպքում պետք է դիմի լիազորված մարմին. փոփոխություններ «Սնանկության մասին» օրենքում
1 / 4

Առաջարկվում է սահմանել, որ Տեսչական մարմնի տված կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ դրանցով սահմանված ժամկետում չկատարման դեպքում, այն ստուգվող սուբյեկտի կողմից, որի սնանկ ճանաչվելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտել կամ սկսվել է լուծարման գործընթաց եւ այն պարագայում, երբ դրա արդյունքում առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ, Տեսչական մարմինը կարգադրագրերի, եզրակացությունների եւ կայացվող որոշումների՝ չկատարման փաստն արձանագրելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմի լիազորված մարմին՝ վերջինիս ներկայացնելով առաջարկություն Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը՝ Ազգային ժողովի՝ մայիսի 2-ի նիստում քննարկման ներկայացնելով Կառավարության հեղինակած ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Հրդեհային անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

«Լիազորված մարմինը սահմանված առաջարկությունը ստանալու պահից՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Տեսչական մարմնին պետք է ներկայացնի տեղեկություն՝ Տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական գործողությունների արդյունքում արձանագրված եւ սահմանված ժամկետում չվերացված խախտումներն իր կողմից վերացնելու հնարավորության կամ անհնարինության վերաբերյալ, խախտումներն իր կողմից վերացնելու հնարավորության պարագայում ներկայացնելով համապատասխան գործողությունների, դրանց կատարման համար անհրաժեշտ ժամկետների, ինչպես նաեւ դրանց կատարման նախնական ծախսերի հաշվարկի, իսկ անհնարինության պարագայում՝ անհնարինությունը հիմնավորող փաստերի վերաբերյալ: Լիազորված մարմինը սահմանված գործողությունների կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Տեսչական մարմնին ներկայացնում է տեղեկություն՝ կատարված գործողությունների արդյունքների վերաբերյալ, իսկ ստուգվող սուբյեկտին ներկայացնում է արձանագրված խախտումների վերացման արդյունքում կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջ»,- նշել է հիմնական զեկուցող Արմեն Դանիելյանը:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ամրագրել, որ փոխհատուցման պահանջը ստուգվող սուբյեկտի կողմից մեկամսյա ժամկետում չկատարելու դեպքում գանձումը պետք է իրականացնել դատական կարգով:

Ամփոփելով՝ զեկուցողը նշել է նաեւ, որ օրենքով սահմանվում է՝ միայն ՀՀ վարչապետի համաձայնության առկայության դեպքում սնանկության գործընթացում գտնվող կազմակերպություններում իրականացնել տեխնիկական եւ հրդեհային անվտանգության, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտներում վերահսկողություն, ու առաջարկել ամրագրել, որ մորատորիումը չպետք է տարածվի «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը հետաքրքրվել է՝ օրենքը գործո՞ւմ է սնանկ չճանաչված ընկերությունների վրա, եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ի պատասխան՝ Արմեն Դանիելյանը տեղեկացրել է, որ որեւէ սահմանափակում չկա, եթե, ըստ Տեսչական մարմնի, կա սպառնացող վտանգ, որը պետք է վերացվի, ու կազմակերպությունը դա չի անում, ապա դրա իրավասությունն անցնում է լիազոր մարմնին:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը խորհրդարանականներին հայտնել է, որ նախագծերի փաթեթն ամբողջությամբ քննարկվել է հանձնաժողովում ու ստացել դրական եզրակացություն:

Պատգամավորը կոչ է արել կողմ քվեարկել:


02.05.2023
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Հայկ Ցիրունյանը, Արուսյակ Մանավազյանը եւ Կարեն Համբարձումյանը Կիպրոս կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի...

02.05.2023
Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում Թագուհի Թովմասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում հանձնաժողովի աշխատակազմով հանդիպումներ է ունեցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության բաժնի ղեկավար Դորոտա Դլուչի-Սուլիգայի եւ նրա աշխատակազմ...

02.05.2023
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի մայիսի 3-ին` ժամը  09:15-ին, 414 դահլիճում: Օրակարգը` այստեղ: ...

02.05.2023
Առաջարկվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով
Առաջարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգել եւս վեց ամսով: Քննիչ հանձնաժողովի նախագահ, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով...

02.05.2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Կիպրոսում է
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Ռուստամ Բաքոյանը, Արուսյակ Մանավազյանը, Կարեն Համբարձումյանն ու Հայկ Ցիրունյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլ...

02.05.2023
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը փաստել են, որ երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղությու...

02.05.2023
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում նախատեսվում է ունենալ 12 դատավոր. ՀՀ արդարադատության փոխնախարար
ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2022 թվականին ընդունված փոփոխություններով նախատեսում է, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ նորմերն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարի 1-ից: Սակայն ներկայացված իրավակարգավորման համատեքստում, մինչեւ վերոհիշյալ նորմերի ուժի մեջ մտնելը...

02.05.2023
Նախատեսվում է կարգավորել նախադպրոցական կրթական աստիճանում կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հետ առնչվող հարցերը
««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  եւ ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-267-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթի ընդունմամբ ակնկալվում է կարգավորել նախա...

02.05.2023
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքից 32 կմ կվերակառուցվի. ԱԺ-ն քննարկել է ՀՀ-ԿԶԵՀ համաձայնագրի ժամկետը երկարաձգելու նախագիծը
Ծրագրի շրջանակում նախատեսվում է վերակառուցել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհ (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք): Այս մասին ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Խորհրդարանը մայիսի 2-ի լիագումար նիստ...

02.05.2023
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 2-ի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Կառավարության հեղինակած ««Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լրացնել հա...

02.05.2023
ԱՊՀ երկրները կհամագործակցեն սանիտարահամաճարակային բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ վերացման ուղղություններով
Խորհրդարանը մայիսի 2-ի նիստում քննարկել է ««Հանրային առողջապահության ոլորտում սանիտարահամաճարակաբանական բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման եւ արձագանքման նպատակով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի ...

02.05.2023
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Հայաստանում Արգենտինայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մայիսի 2-ին հանդիպել է ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից  ի ...

02.05.2023
Հանրային պաշտոնին նշանակելու եւ ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումներն ուժի մեջ կմտնեն հրապարակման պահից. լրացում «Հանրային ծառայության մասին» օրենքում
Օրենքով սահմանված չեն վարչապետի որոշմամբ հանրային պաշտոնին նշանակված եւ ազատված անձի լիազորությունների ստանձման եւ դադարեցման պահը կանոնակարգող հարաբերությունները: Գործող օրենքով Կառավարության անդամն իր լիազորությունները ստանձնում եւ դադարեցնում է Հանրապետության նախագահի հրամանագրի հրապարակման պահից...

02.05.2023
Ֆիլմարտադրության ոլորտում առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Թագուհի Ղազարյանը: Առաջարկվում է կիրառել ներդրումների մասնակի վերադարձի մոդելը (cash rebate), այսինքն՝ ֆիլմարտադրողը ֆիլմարտադրությանն անմիջականորեն առնչվող ապրանքների ու ծառայությունների...

02.05.2023
Խորհրդարանը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. նախատեսվում է կազմավորել Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե
Ազգային ժողովը մայիսի 2-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Որոշ նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով: Դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո` քսանչորս ժամվա ընթացքում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «...

02.05.2023
Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերելու համար. Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանն ապրիլի 28-ին ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նստաշրջանի հերթական նիստում: «Մեդիան նման է դանակի. դրանով կարող ես տորթ կտրել կամ սպանել մարդուն. ընտրության հարց է: Մեդիան երիտասարդներին կարող է հիանալի հարթակ տրամադրել կապերի հաստատման եւ նոր հմտությ...

02.05.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենքների նախագծերի փաթեթին
«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 2-ի արտահերթ նիստում: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունն առաջարկե...

02.05.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am