National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
11.05.2023
Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն. Վահե Ղալումյան
1 / 12

Դարերի խորքից եկող հայ-վրացական բարեկամությունը, որը խարսխված է ընդհանուր արժեքների եւ պատմական ժառանգության վրա, ամուր հենք եւ պարարտ հող է ստեղծում մեր հետագա համագործակցության համար: Այս մասին մայիսի 11-ին ասել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում:

Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում` Վահե Ղալումյանը հույս է հայտնել, որ կհաջողվի պարբերաբար համատեղ նիստեր անցկացնել` սերտ համագործակցություն հաստատելով երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ: «Հայաստանի կառավարության` 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ընդգծված է որպես առաջնահերթություն»,- ասել է Վահե Ղալումյանը` հավելելով, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատման ուղղությամբ: Նա կարեւորել է երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջեւ հաստատված սերտ համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ փոխվստահությունը, շարունակական երկխոսությունն ու համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան կհանդիսանան տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Կախա Կախիշվիլին կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը եւ բարեկամական խմբերի միջեւ սերտ աշխատանքը: Նա նոր ծրագրերը կյանքի կոչելու ուղղությամբ ակտիվ աշխատելու պատրաստակամություն է հայտնել: Վահե Ղալումյանի խոսքով Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: «Այսօր արդեն իրականություն է «Բարեկամություն» կամուրջը Բագրատաշեն-Սադախլո հատվածում: Լիահույս ենք, որ արդիականացման եւ բարելավման համատեղ ծրագրերի հաջորդ հանգրվանը կլինի Գոգավան-Գուգութի անցակետը, որը կարեւոր դերակատարություն ունի փոխադրումների բեռնաթափման գործում»,- ասել է հանձնաժողովի նախագահը` անդրադառնալով Վերին Լարսի անցակետի բեռնաթափմանն ուղղված խնդիրներին եւ որպես լուծման նպաստավոր տարբերակ` մատնանշել լաստանավային կանոնավոր հաղորդակցության ապահովումը: Նա նշել է, որ Վերին Լարսի անցակետը գրեթե անփոխարինելի է Հայաստանի համար եւ վերջինիս թողունակության սահմանափակ լինելը, ինչպես նաեւ պարբերաբար առաջացող եղանակային վատթար պայմանները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար: Այս համատեքստում Վահե Ղալումյանը ողջունել է վրացական կողմի քայլերը` ապահովելու պատշաճ տարանցում` ելնելով ինչպես բարեկամական հարաբերություններից, այնպես էլ առաջնորդվելով միջազգային պարտավորություններով:

Կողմերն անդրադարձել են տարածքային կառավարման համակարգում իրականացված բարեփոխումներին եւ մի շարք ոլորտներում փորձի հնարավոր փոխանակման հարցեր քննարկել: Կարեւորվել է երկու երկրների քաղաքացիների` ներքին անձնագրերով տեղաշարժման հնարավորություն ընձեռող համաձայնագրի իրագործումը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Կիրակոսյանը, Մաթեւոս Ասատրյանը, Սերգեյ Բագրատյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
 


11.05.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացը. Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն աշխատանքային այցով ԱՄՆ-ում են
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` խմբի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Ա...

11.05.2023
ԱԺ նախագահն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են երկու խորհրդարանների միասնական օրակարգին առնչվող ընթացիկ հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է,...

11.05.2023
Հայկ Կոնջորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Իրինա Գասպարյանը, ԱՄՆ-ու...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am