National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.5.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
30.05.2023
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2022 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումները
1 / 8

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: Այն 1,5 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է եկամտային հատվածը՝ նշելով, որ ճշտված պլանը եւ փաստացի կատարողականը նախորդ տարի կազմել է 1 տրիլիոն 926 մլրդ դրամ, որը 2021 թվականի ցուցանիշը գերազանցել է 339,1 մլրդով, իսկ 2022 թվականի բյուջեի սկզբնական պլանը գերազանցել է 82,1 մլրդով կամ 4,5 տոկոսով, ինչը նախորդ տարվանից  ավելի էր 21,4 տոկոսով.

«Կադաստրի կոմիտեն 2022 թվականին ունեցել է 1 ծրագիր եւ 6 միջոցառում. 6-ի փոխարեն իրականացվել է 9 միջոցառում: Տարեկան պլանը եղել է 4,4 մլրդ դրամ, որն այնուհետեւ ավելացվել է. փաստացի իրականացվել է 4,8 մլրդ դրամի ծրագիր»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

«Կադաստրի կոմիտեի կողմից մատուցված ծառայությունների դիմաց 2022 թվականին ծառայությունների վճարի եւ պետական տուրքի տեսքով պետական բյուջե է մուտքագրվել 7 մլրդ 314 մլն դրամից ավելի գումար: Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրի կատարողականը կազմել է 98,8 տոկոս»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանը: Նրա խոսքով գեոդեզիական, քարտեզագրական աշխատանքի շրջանակում իրականացվել է երկու միջոցառում, ավարտվել են 2021 թվականի ընթացքում ՀՀ տարածքի օդալուսանկարահանման արդյունքում ստացված օրթոֆոտոհատակագծերի վերջնական մշակման աշխատանքները, ինչպես նաեւ իրականացվել են պետական գեոդեզիական ցանցի արդիականացման աշխատանքները: Արդյունքում, ունենք միջազգային չափանիշներին համապատասխան գործող ռեֆերենս կայանների ցանց:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս: Ծախսային ուղղություններին անդրադառնալով՝ Արմեն Ղուլարյանը հայտնել է, որ 117,5  մլն դրամ հատկացվել է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման ծախսերի համար հատկացվել է 277 մլն դրամ, ինչը նույնպես 100 տոկոսով իրականացվել է: Այս գումարով մշակվել են Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի շուրջ 199 բնակավայրի միկրոռեգիոնալ հատակագծային պլանավորման փաստաթղթեր եւ գլխավոր հատակագծեր: Կապիտալ շինարարության ծրագրային ծախսերի համար հատկացվել է 14 մլրդ 916 մլն դրամ, ինչն իրականացվել է 90 տոկոսով: Կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով: Կոմունալ ծախսերի տնտեսման արդյունքում տնտեսվել է 4,9 մլն դրամ:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ներկայացնելով կատարողականը, տեղեկացրել է, որ հանձնաժողովի 2022 թվականի բյուջեն կազմել է 995 մլն դրամ, փաստացի ծախսվել է 991 մլն դրամ, ինչը կազմում է 91,4 տոկոս:

Զեկուցողը նշել է, որ հիմնական խնայողությունը պայմանավորված է էներգետիկայի բնագավառում նախորդ տարվա ընթացքում կատարած ներդրումների տեխնիկական աուդիտի իրականացման միջոցառման գծով մրցույթի արդյունքում առաջացած տնտեսված գումարից, որը կազմում է 85 մլն դրամ:

Աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցները կազմել են հանձնաժողովի հաստատված բյուջեի 77 տոկոսը, իսկ 23տոկոսը կազմել են բնականոն ապահովման անհրաժեշտ այլ ծախսերը:

Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հանձնաժողովն ապահովել է 8 մլրդ 356 մլն դրամի չափով պետական տուրքերի հարկային եւ այլ եկամուտների մուտքեր պետական բյուջե, որից 995 մլն դրամը կարգավորման վճարներն են:

Անդրադառնալով արդյունքային ցուցանիշներին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասով կան թիրախային ցուցանիշներ՝ պայմանավորված 2016 թվականից ներդրված խթանիչ սակագնային քաղաքականությամբ: 2022 թվականին հանձնաժողովի կողմից տրամադրվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 9, ինչպես նաեւ էլեկտրական էներգիայի մեծածախ առեւտրի 10 լիցենզիա:

Նախորդ տարի լրամշակվել են նաեւ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առեւտրային կանոնները: Արդյունքում ինքնավար էներգիա արտադրողները հնարավորություն են ստացել ձեւավորել ինքնավար խմբեր եւ արտադրված էլեկտրաէներգիան սպառել իրենց տարբեր միացման կետերում:

Գարեգին Բաղրամյանը նաեւ տեղեկացրել է, որ 2022 թվականին ինքնավար էներգաարտադրողների թիվն ավելացել է 3342-ով:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը նշել է, որ հանձնաժողովի՝ 2022 թվականի նախնական բյուջեն կազմել է 544.269 միլիոն դրամ, ճշտված պլանը՝ 541.959 միլիոն դրամ, որից ծախսվել է 533 միլիոնը՝ 98.4 տոկոսը: Խնայողությունը կազմել է 8.859 միլիոն դրամ:

Անցյալ տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, բարելավվել է մրցակցային միջավայրի գնահատականը: Ըստ զեկուցողի՝ Հայաստանը տարբեր միջազգային կառույցներում գտնվում է լավագույն տասնյակներում: Փոփոխություններ են արձանագրվել բազմաթիվ ապրանքային շուկաներում, նույնիսկ այն շուկաներում, որոնք մրցակցության առումով եղել են բարձր կենտրոնացվածություն ունեցող:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ 2022 թվականին հարուցվել է 142 իրավախախտման վերաբերյալ վարույթ, 98-ը՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ, 44-ը՝ հաղորդման հիման վրա: Եզրափակվել է 151 վարույթ: Տրվել է 38 նախազգուշացում, որից 2-ը՝ պետական մարմիններին: Պատասխանատվության են ենթարկվել 941 տնտեսվարող սուբյեկտներ, նշանակվել է 626.814.727 միլիոն դրամի տուգանք: Պետական բյուջե է վճարվել 414.601.204 միլիոն դրամի տուգանք: Դատական կարգով անցյալ տարի 31 գործից ավարտվել է 17-ը, որոնցից 15-ի դեպքում հանձնաժողովի որոշումները դատական համակարգը գտել է, որ ճիշտ են, մյուս 2-ի դեպքում այլ որոշում է կայացվել:


30.05.2023
Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական եւ Արեւմտյան Եվրոպա. Ալեն Սիմոնյանն ընդունել է սլովենացի գործընկերոջը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է  խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում` բարձր գնահա...

30.05.2023
Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայում է
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի գլխավորած պատվիրակությունը Ռումինիայի Պատգամավորների պալատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Բիրո Ռոզալյա-Իբոլյայի հրավերով Բուխարեստում է: Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ պետական-իրավական հարցերի մ...

30.05.2023
2022 թ. պետական բյուջեի 4 ծրագրերի եւ 24 միջոցառումների գծով ԲՏԱ նախարարության ճշտված բյուջեն կազմել է 12,8 մլրդ դրամ, կատարողականը` 11,5 մլրդ դրամ. Ռոբերտ Խաչատրյան
Ոլորտի քաղաքականության նպատակն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, որին հասնելու ուղիներից են բարձր տեխնոլոգիաների, կապի, թվայնացման եւ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը: 2022 թվականին ոլորտի աշխատանքն ուղղված է եղել հետեւյալ նպատակների կատարմանը` պաշտպանական տեխ...

30.05.2023
Քննարկվել է ՏԿԵ նախարարության 2022 թ. պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն ունի օրենքով հաստատված 22 ծրագիր, 2022 թվականին փաստացի իրականացվել է 24-ը, 129 միջոցառումից փաստացի իրականացվել է հավելյալ 6-ը. ճշտված պլանի նկատմամբ նախարարության տոկոսային կատարողականը կազմել է շուրջ 95 տոկոս. ասել է ՀՀ ֆինանսների նախ...

30.05.2023
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ նախատեսող օրինագծի քվեարկությունը հետաձգվել է
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 30-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով, ըստ հիմնական զեկուցող` ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբար...

30.05.2023
Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը. Սլովենիայի Ազգային ժողովի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Մայիսի 30-ին ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է սլովենացի գործընկերոջ գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից եւ ՀՀ ԱԺ հուշամատյանո...

30.05.2023
Նախաձեռնությամբ կազմակերպությունները նյութական պահուստի պահպանման եւ սպասարկման ոլորտի վերաբերյալ հաշվետվությունները կներկայացնեն էլեկտրոնային եղանակով
Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Նյութական պահուստի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով...

30.05.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները կարող են կամավոր հիմունքներով անցնել պարտադիր զինվորական ծառայություն
Օրենսդրական փաթեթով սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավարտից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբ...

30.05.2023
Քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ոստիկանության բնագավառի բարեփոխմանը միտված երկու օրենսդրական նախաձեռնություն
««Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել, որ ոստիկանությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել նաեւ ընտանիքում բռնության ենթարկված մարդկանց օգնություն ցույց տալու համար: «Երեխայի իրավունքների մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել լիազորող...

30.05.2023
Հայաստանի եւ Սլովենիայի խորհրդարանների նախագահների հայտարարությունը մամուլի համար. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչը լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարությամբ: ...

30.05.2023
Հարգանքի տուրք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում է Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ղեկավար Սեյրան Օհանյանի եւ խմբի անդամ Մարիամ Պողոսյանի ուղեկցությամբ բարձրաստիճան հյուրերը մայիսի 30-ին այցելել...

30.05.2023
Պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք աջակցել ձեր երկրին` դուրս գալու այս դժվարին իրավիճակից. Արգենտինայի Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ
2007 թվականին ընդունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, որով նախատեսված է գործողություն, հարգանք եւ մարդկանց իրավունքների պաշտպանություն: Արգենտինայի Հանրապետությունում ունենք մեծ հայկական համայնք, որն ինտեգրված է մեր հասարակությունում: Մենք` որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, պետք է ջ...

30.05.2023
Այս տարվա առաջին եռամսյակում էլ աճի տեմպը պահպանվում է` կազմելով 12,2 տոկոս. ԱԺ հանձնաժողովներում շարունակվել են պետական բյուջեի կատարողականի քննարկումները
ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ շարունակվել են 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները: Բյուջեի կատարման վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության տեղեկանքը ներկայացնելով` Հ...

30.05.2023
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.05.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS