National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
04.07.2023
Մարիա Կարապետյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում
1 / 1

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը: Նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը:

«Հարգելի' գործընկերներ,

Առաջարկում եմ վերընթերցել Վանկուվերի հռչակագրի 26-րդ պարբերությունը եւ պաշտպանել այս պարբերությունը, որին առաջին կոմիտեն արդեն իսկ հավանություն է տվել:

Այս պարբերությունը ողջունում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններում: Սա չափազանց կարեւոր է պահպանել: Նույնքան կարեւոր է պահպանել Լաչինի միջանցքով մարդկանց եւ ապրանքների ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը: Ի վերջո, պարբերությունը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից:

Երբ անցած տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա, մենք հրավիրեցինք Եվրամիության դիտորդական առաքելություն` դիտարկելու եւ զեկուցելու սահմանին տիրող իրավիճակը: ԵՄ դիտորդներն արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանում են: Ադրբեջանը հրաժարվել է նման առաքելություն ունենալ իրենց կողմում:

ԵՄ խորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել, որոնք կոչ են անում դուրս բերել ադրբեջանական զորքերը մեր տարածքից` հունվարի 18-ին եւ մարտի 15-ին: Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտը նույնպես բազմիցս կոչ են արել դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի Հանրապետության տարածքից:

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջեւ` նման երկխոսության համար միջազգային ներկայությամբ:

Ես հասկանում եմ, որ Ադրբեջանը չի ցանկանում սա լսել, քանի որ ցանկանում է շարունակել հակամարտությունը: Ադրբեջանը հայտարարել է, որ պատրաստվում է նոր ռազմական գործողություն Լեռնային Ղարաբաղում, որը կոչվում է «Վրեժ 3»: «Վրեժ 3», քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն ենթարկվել են «Վրեժ 1» եւ «Վրեժ 2» գործողությունների` որպես Ադրբեջանի «ինտեգրացիոն քաղաքականության» մի մաս: Սա պետք է կանգնեցնել»,- նշել է պատգամավորը: