National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.7.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
11.07.2023
ԿԳՄՍ նախարարությանը 2024 թ. պետական բյուջեի նախագծով նախնական կհատկացվի շուրջ 334 մլրդ դրամ. Ժաննա Անդրեասյան
1 / 14

«ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների բյուջետային ծրագրերն իրականացնելու համար հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է 333 մլրդ 989 մլն դրամ, որը 83 մլրդ 721 մլն դրամով կամ 33.5 տոկոսով ավելի է, քան ընթացիկ տարվա ֆինանսական հատկացումը: Այս մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հուլիսի 11-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Աշխատանքային քննարկումը նախագահել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը. մասնակցել են հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Գալստյանը, ոլորտի մասնագետներ, նախարարության ներկայացուցիչներ:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ այդ հավելյալ 83 մլրդ դրամ գումարը կուղղվի կրթության ոլորտին: Կիրականացվեն մի շարք կարեւոր ծրագրեր, այդ թվում՝ դպրոցաշինության ծրագիրը, որի համար նախատեսվել է 62.5 մլրդ դրամ, ինչն այս տարվա ցուցանիշից ավելի է 47 մլրդ դրամով: Նրա հավաստմամբ խոսքը վերաբերում է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին. գումարը կուղղվի դպրոցների շինարարությանն ու գույքով ապահովմանը: Բոլոր հաստատությունների նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա վերջին: 2024 թվականին «Ապահով դպրոց» ծրագրով 308 հաստատությունների նախագծային աշխատանքներ կկատարվեն: Ըստ նախարարի՝ հիմնովին կվերակառուցվի «Զեյթուն» ուսանողական հանրակացարանը, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին ու չափանիշներին:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրելյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք կհասցնեն իրականացնել այդքան դպրոցների կառուցումը: Ի պատասխան նշվել է, որ այս տարի շահագործման կհանձնվի շուրջ 60 դպրոց, եւ ամեն ինչ կարվի, որ կյանքի կոչվեն նախատեսված ծրագրերը: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ աշխատանքները կատարենք մինչեւ Կառավարության ծրագրի ավարտը»,- ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:

Ըստ նրա՝ 30 մլրդ դրամով աճել է հանրակրթության ծրագրի ծավալը: Նշվել է նաեւ, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներն արտաքին աղբյուրների աջակցությամբ կստանան բնագիտական լաբորատորիաներ: Դպրոցական նոր դասագրքերի վերաբերյալ մրցույթն ամփոփման փուլում է: Արդեն հստակեցվել եւ նախատեսվել են ակադեմիական քաղաքի կառուցման առաջին փուլի ֆինանսական միջոցները: Պետական աջակցությամբ յուրաքանչյուր տարի կհամալրվեն թանգարանների հավաքածուները: Ըստ նախարարի՝ տարիներ շարունակ գումար չի հատկացվել, որպեսզի ձեռք բերվեն արվեստի նոր գործեր, մշակութային արժեքներ, այս հարցում բացակայել է պետական քաղաքականությունը: «Իսկ այժմ եւ այսուհետեւ այն կսկսի գործել»,- նշել է նախարարն ու հավելել, որ առաջիկայում կսկսի գործել մշակութային հաստատությունների ֆինանսավորման նոր մոդելը:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանը հետաքրքրվել է արհեստագործական ուսումնարանների ճակատագրով: Նախարարը փաստել է, որ ներկա դրությամբ գործում է 21 արհեստագործական ուսումնարան, բայց կան նաեւ քոլեջներ, որոնք կատարում են նույն գործառույթները: Իսկ ընդհանուր առմամբ գործում է շուրջ 100 պետական հաստատություն:

4.5 մլրդ դրամով աճել է կրթության որակի ապահովում ծրագիրը: Ըստ նախարարի՝ այս պահի դրությամբ կա ուսուցիչների ատեստավորման 5 հազար 200 հարյուր դիմում, սակայն դիմողների շուրջ 20 տոկոսը չի մասնակցում ատեստավորմանը:

Կապիտալ ծախսեր են նախատեսվել նաեւ մշակույթի ոլորտում. եկող տարի կիրականացվեն 11 հուշարձանի վերականգնման, 9-ի վերականգման նախագծման, երկու թանգարանի հիմնանորոգման ու նախագծման աշխատանքներ, 17 թանգարան կապահովվի գույքով: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նաեւ երեք թատերահամերգային կազմակերպության նորոգման ու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվել, 8-ը թատերահամերգային կազմակերպություն նույնպես կապահովվի գույքով, որոնցից երեքը՝ երաժշտական գործիքներով: «20 գրադարանի գույքով համալրման աշխատանքներ են պլանավորվել»,- նշել է ԿԳՄՍ նախարարը եւ հավելել, որ սպորտի ոլորտում կշարունակվեն երկու մարզական դպրոցի, մեկ համալիրի կառուցման աշխատանքները, 70 մարզական հաստատություն կապահովվի գույքով:

Նշվել է, որ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի դպրոցի բացումը նախատեսված է այսօր՝ հուլիսի 11-ին, իսկ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցը կգործի առաջիկայում: Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ այս տարի սպորտում արդեն ունենք 220 տարբեր հարգի մեդալ ստացած մարզիկ, ինչն աննախադեպ է:

Աշխատանքային քննարկման ընթացքում պատգամավորները բարձրաձայնել են նաեւ տարբեր ոլորտներին առնչվող բազմաթիվ այլ հարցեր:


11.07.2023
Ֆրանսիան իր քաղաքական բազմազանությամբ հանդերձ միակամ եւ միակարծիք է բարեկամ Հայաստանին աջակցելու հարցում. Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը` Ալեն Սիմոնյանին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի հետ համատեղ աշխատանքային քննարկում է իրականացրել, որը նախագահել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է  հայտնել Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամ...

11.07.2023
Ձեր երկրին եւ արցախահայությանը վերաբերող բաց նամակի առաջին ստորագրողներից եմ. Ֆրանսիայի Սենատի նախագահը` Ալեն Սիմոնյանին
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեին: ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն է հայտնել նորից հանդիպելու հնարավորության եւ ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է...

11.07.2023
Հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հուլիսի 11-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը: Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: «Հայաստանի Հանրապետության դրոշ...

11.07.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2023
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքով սահմանված են կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները, այդ թվում` երթուղու սպասարկումն իրականացնելու համար փոխադրավարձի վերանայման պայմանները: Մարզերի միասնական երթուղային ցանցերի գործարկումից հետո անհրաժեշտություն է առաջանում վերանայե...

11.07.2023
Խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը
«Զբաղվածության մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է հուլիսի 11-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում: Հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը  տեղեկացրել է, որ առաջինից ե...

11.07.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ որոշակի գործառույթներ կպատվիրակվեն մասնագիտական ասոցիացիաներին
Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է մասնագիտական ասոցիացիաների մասնակցությունն ու գործունեությունն առողջապահության բնագավառում ապահովելու, գործառույթները կանոնակարգելու, դերակատարումն ամրապնդելու, ինչպես նաեւ ավագ եւ միջին բուժաշխատողների մասնակցությունն առողջապահության բնագավառում որոշումն...

11.07.2023
Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները
Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ ...

11.07.2023
Բարեփոխվում է «Նոտարիատի մասին» օրենքը
Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը հայտնել է, որ 2001 թվականին ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի...

11.07.2023
Առաջարկվող նախագծով Հայաստանում կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը
Առաջարկվող նախագծով Հայաստանում որոշակիորեն կբարելավվի դեղերի շուկայի գործունեությունը, ինչը դեղերի որակի բարձրացմանն ուղղված քայլ է: Այս մասին ասել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: Փոփոխության անհրաժեշտությունը ծագել է այն հանգամանքից հետո, երբ Տեսչական մարմի...

11.07.2023
Հայաստանը կարեւորում եւ բարձր է գնահատում բարեկամական ջերմ հարաբերությունները Հնդկաստանի հետ. Հակոբ Արշակյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը եւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հուլիսի 11-ին հանդիպել են Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերակա...

11.07.2023
Նախատեսվում է սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի լինի հյուսվածքաբանական կամ ձեւաբանական հետազոտության ուղարկել մարդու օրգանիզմից հեռացված որեւէ օրգան, հյուսվածք կամ հեղուկ
Այս իմպերատիվ նորմի արդյունքում ունենք մի իրավիճակ, երբ, օրինակ, մարդու հեռացված ատամը պետք է ուղարկվեր ձեւաբանական հետազոտության եւ պահպանվեր երկու տարի ժամկետով: Եվ նման օրինակները բազմաթիվ են: Նախագծով լիազոր մարմնին հնարավորություն ենք տալիս բացառություններ սահմանել, թե որ դեպքերում պարտադիր չի ...

11.07.2023
Առաջարկվում է հստակեցնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները
Գործադիրն առաջարկում է խստացնել ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները: «ՀՀ դրոշի մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները ներկայացնելով՝ հիմնական կարգավորումները պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը: Գործող ...

11.07.2023
ԱԺ-ն քննարկել է «Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը
««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է հուլիսի 11-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում: Հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի խոսքով նախատեսվում է օրենքում օգտագործվող հասկացությունների եւ այլ դ...

11.07.2023
Քննարկվել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման հարցը
Ազգային ժողովը հուլիսի 11-ին գումարված արտահերթ նստաշրջանում քննարկել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին» ԱԺ որոշման նախագիծը, որի հեղին...

11.07.2023
Առաջարկվում է Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խորանարդ մետրը
Առաջարկվում է Սեւանա լճից ջրառի՝ 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչեւ 240 մլն խորանարդ մետր՝ պայմանավորված տարվա եղանակային պայմաններով, ջրավազանների եւ ջրամբարների լցվածությամբ ու գետերի ջրատվության հիմնական ցուցանիշներով: ««Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման...

11.07.2023
Նախատեսվում է պատասխանատվություն ՀՀ դրոշին ներկայացվող պահանջները խախտելու դեպքում
««ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում նախատեսող օրենքների փաթեթի  նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 11-ի արտահերթ նիստում: Հիմնական...

11.07.2023
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել
Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին գումարվել է ԱԺ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված եւ լիազորությունները մահվան պատճառով վաղաժամկետ դադարած Վիգե...

11.07.2023
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

11.07.2023
ԱԺ մշտական հանձնաժողովներն արտահերթ նիստեր կգումարեն
Հուլիսի 12-ին` ժամը 09:30-ին, 414 սրահում արտահերթ նիստ կգումարի Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը: Հուլիսի  12-ին՝  ժամը 10:00-ին,  314  դահլիճում արտահերթ նիստ կհրավիրի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը: Հուլիսի 12-ին` ժամը 10:00-ին, 114 սրահում ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am