National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.12.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
01.12.2023
Կարեւորվել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը
1 / 11

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը կարեւորել է ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ղեկավար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը դեկտեմբերի 1-ին Հունգարիայի Հանրապետության Ազգային ժողովի հայազգի պատգամավոր Նիկողոս Ակոբյանի ղեկավարած պատվիրակության հետ հանդիպմանը: Բարեկամական խմբի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջեւ հարաբերությունները, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական, մշակութային, հումանիտար եւ կրթական ոլորտներում զարգացնելու մեծ ներուժ կա:

«Մենք Հունգարիայում ունենք հայ համայնք, որն ունի ազգային փոքրամասնության կարգավիճակ: Շատ ուրախ ենք, որ համայնքը մեծ ուշադրության է արժանանում Հունգարիայի կառավարության կողմից: Տեղյակ ենք, որ համատեղ շատ ծրագրեր են իրականացվում, գնահատում ենք հունգարական կողմի նախաձեռնությունը՝ ուղղված հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանը»,- ասել է պատգամավորը: Հռիփսիմե Գրիգորյանի խոսքով վերջին շրջանում դինամիկա է նկատվում երկու երկրների հարաբերություններում. դրա մասին են վկայում բարձրաստիճան փոխայցերը: Բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է նաեւ Հունգարիայի կառավարության կողմից իրականացվող հումանիտար ծրագրերը:

Նիկողոս Ակոբյանը նշել է, որ Հայաստան են եկել՝ իրենց հետ բերելով հումանիտար աջակցություն (20.000 ԱՄՆ դոլար), որն արդեն փոխանցել են Արմավիրի համայնքին՝ հաջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 35 ընտանիքի, ներառյալ՝ 175 անչափահաս երեխաներ: Նշվել է, որ նպատակ կա բարեկարգելու Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված իրենց հայրենակիցների շիրիմներն ու տեղադրելու տեղեկատվական հուշատախտակ: Հռիփսիմե Գրիգորյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ գործընթացին:

ՀՀ ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը նույնպես կարեւորել է հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման փաստը՝ ընդգծելով, որ բարեկամական խմբերի համագործակցությունն ընդլայնելու մեծ հեռանկար կա:

Խորհրդարանական երկկողմ կապերի ընդլայնումն ու խորացումը կարեւորել է նաեւ բարեկամական խմբի անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գայանե Եղիազարյանը:

«Հայաստան-Հունգարիա» ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը, ով նախաձեռնել էր հանդիպումը, նշել է, որ այն տարիների ընթացքում, երբ կասեցված են եղել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները, իր առաքելությունն իրականացրել է ժողովրդավարական դիվանագիտության  ճանապարհով: 

Հանդիպման ընթացքում Հռիփսիմե Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության օրակարգին, ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: Պատգամավորը խոսել է նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կյանքի բարելավմանն ուղղված Կառավարության ծրագրերի մասին: 
 
Հանդիպմանը մասնակցել են Հունգարիայի հայ ազգային ինքնավարության գրասենյակի ղեկավար Լասլո Ռոնասեյկը,  Հունգարիայի հայ ազգային ինքնավարության փոխնախագահ Արթին Դիրամերյանն ու Հունգարիայի լրատվամիջոցների ներկայացուցիչներ:


01.12.2023
Զարուհի Բաթոյանը մասնակցել է «Բնակչություն, ժողովրդագրություն եւ պտղաբերություն» խորագրով G7 խորհրդարանական աշխատաժողովին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մասնակցել է դեկտեմբերի 1-ին Հռոմում կայացած «Բնակչություն, ժողովրդագրություն եւ պտղաբերություն» խորագրով G7 խորհրդարանական աշխատաժողովին, որի հրավերը ստացել է «Վերարտադրողական ու սեռական իրավունքների եվրոպական պառլամենտական ֆոր...

01.12.2023
Քննարկում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Երեւանի մի շարք դպրոցների ուսուցիչների խնդրանքով խորհրդարանում դեկտեմբերի 1-ին կազմակերպել էր քննարկում, որի առանցքում էին վերջիններիս աշխատավարձի եւ կամավոր ատեստավորման հետ կապված հարցերը: Ուսուցիչ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am