67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել 12.6 տոկոս, իսկ աշխատանքի վարձատրությունն աճել է 14.6 տոկոսով:
Հարցի քննարկմանը եզրափակիչ ելույթով հանդես է եկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաեւ անդրադարձել է հունիսի 12-ին խորհրդարանի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին:
Մանրամասները՝ տեսանյութում: